If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկնիշ թվերի գումարում առանց վերախմբավորման. մաս 1

71-ին գումարում ենք 24:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Խորհուրդ եմ տալիս կանգնեցնես այս տեսանյութը և սկզբում փորձես ինքնուրույն հասկանալ, թե ինչի է հավասար 71-ին գումարած 24-ը։ Շատ լավ։ Հիմա արի միասին փորձենք մտածել։ Այսպես։ Արի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում 71-ը։ Լավ։ Մենք ունենք 1 միավորների կարգում։ Այսպես՝ սա միավորների կարգն է։ Սա էլ մեր միավորների կարգի 1 թիվը։ Եվ հաջորդը տասնավորների կարգն է։ Մենք ունենք 7։ Ուրեմն՝ ստացվում է 7 տասնյակ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7 տասերի խումբ։ Այսպիսով, ունենք 7 տասնյակ և 1 միավոր։ Այստեղ նույնպես հենց 71 արկղ է պատկերված։ Հիմա, դրան պետք է գումարենք 2 տասնյակ։ 1 տասնյակ, 2 տասնյակ և նաև 4 միավոր. այս 4 միավորները։ Այսպիսով, ի՞նչ կստանանք արդյունքում։ Շատ լավ։ Արի սկզբից մտածենք միավորների մասին։ Ունենք 1 միավոր ու գումարած 4 միավոր։Ընդհանուր կունենանք 5 միավոր։ Կարող ես նույնիսկ այստեղ հաշվել այս արկղերը։ Այստեղ հենց 5 միավորն է ներկայացված։ Եվ հիմա մտածենք տասնյակների մասին։ 7 տասնյակին գումարած 2 տասնյակ։ Եթե այս 2 տասնյակները գումարենք, ստանում ենք տասերի 9 խումբ։ Այսինքն՝ ունենք 9 տասնյակ։ 7 տասնյակին գումարած 2 տասնյակ հավասար է 9 տասնյակի։ Մեր ստացած 9 տասնյակները։ Դրանք կարող ես տեսնել այստեղ։ Այլ կերպ՝ մեր ունեցած 9 տասնյակին ու 5 միավորին կարող ենք ասել 95։ Եվ մենք ավարտեցինք։