If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկնիշ թվերի գումարում առանց վերախմբավորման

23-ին գումարում ենք 45՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս կետագծերից վերև ունեմ որոշակի քանակությամբ արկղեր։ Ինչպես տեսնում ես՝ ամեն մի ոսկեգույն շարքում կա 10 տուփ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10։ Եվ այստեղ ունեմ տասնավորների 2 խումբ։ Ուրեմն՝ ունեմ 2 տասնյակ և 1, 2, 3 միավոր։ Այս թիվը ցույց է տալիս՝ քանի տուփ ունեմ գծից վերև և գծից ներքև։ Ես ունեմ 1, 2, 3, 4։ Այսինքն՝ 4 տասնյակ։ Եվ այստեղ ունեմ 1, 2, 3, 4, 5։ Ես ունեմ 5 միավոր։ Այսպես՝ առաջին թիվը 2 տասնյակ և 3 միավորն է կամ 23-ը։ Երկրորդ թիվը՝ 4 տասնյակ և 5 միավորը։ 4 տասնյակ և 5 միավոր կամ 45։ Հիմա ի՞նչ եմ ուզում անել։ Գումարենք այս թվերը։ Եկեք անենք այսպես։ Եկեք գումարենք։ Գումարենք այս քանակին այն քանակը։ Այսինքն՝ գումարենք 23-ը 45-ին։ Շատ լավ։ Այստեղ ես ունեմ 3 միավոր և 5 միավոր էլ այստեղ։ Ուրեմն՝ եթե իրար գումարես, կստանաս 8։ Արդյունքում կունենաս 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Եվ եթե նայենք այստեղ, որտեղ գրել ենք թվերը նիշերով կամ թվանշաններով, ապա այստեղ մենք կունենանք 3 միավորին գումարած 5 միավոր։ Հավասար կլինի 8-ի։ 8 միավոր։ Այստեղ ունենք 2 տասնյակին գումարած 4 տասնյակ։ Սա էլ հավասար կլինի 6 տասնյակի։ Ահա ես ունեմ 2 տասնյակ։ 2-ին գումարած 4 ստացվում է 6։ Այսպես։ 2, 4 և 6։ Այս կերպ ես ունեմ 1, 2, 3, 4, 5, 6 տասնյակ։ Նույն ձևով կարող ես տեսնել. երբ 23-ին գումարում էի 45, ես ուղղակի գումարեցի միավորները։ 3 միավորին գումարած 5 միավորը 8 միավոր է։ Եվ հետո գումարում կատարեցի տասնավորների կարգում։ 2 տասնյակին գումարած 4 տասնյակ հավասար է 6 տասնյակի։ Եվ ես ստացա 68։