Հիմնական նյութ
Դասընթաց․ (2-րդ դասարան) > Բաժին 2
Դաս 6: Երկնիշ թվին միավորներ կամ տասնյակներ գումարելը և հանելը- Կարգային միավորի արժեքները մեկ գումարելիս
- Կարգային միավորի արժեքները տասնյակ գումարելիս
- Գումարել 1 և գումարել 10
- Գումարել 1 կամ 10
- 1-երի և 10-երի գումարման ուղղորդված պարապմունք
- Գումարել 1-եր կամ 10-եր (առանց վերախմբավորման)
- Հանել 1 և հանել 10
- Հանել 1 կամ 10
- Կարգային միավորները՝ 1 հանելիս
- Կարգային միավորի արժեքները՝ 10 հանելիս
- 1-երի կամ 10-երի հանում (առանց վերախմբավորման)
© 2024 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Հանել 1 և հանել 10
Բացատրում ենք 1-ի հանման և 10-ի հանման տարբերությունները։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Մինչ սկսելը ես ցանկանում եմ, որ դուք դադարեցնեք տեսանյութը և ինքնուրույն փորձեք հասկանալ, թե ինչի է հավասար 27-ից հանած 1-ը և 27-ից հանած 10-ը։ Համոզված եմ՝ այդպես էլ վարվեցիք, և ձեզ մոտ ստացվեց։ Հիմա եկեք միասին լուծենք, բայց ցանկանում եմ, որ նախ անդրադառնանք թվերի կարգային արժեքներին։ Ահա, 27 թվի մեջ տասնյակների կարգում ունենք 2։ Ահա այս 2-ը նշանակում է 2 տասնյակ, և այստեղ էլ տեսնում ենք՝ ունենք 2 տասնյակ։ Սա տասնյակների կարգն է, իսկ միավորների կարգում, ահա, ունենք 7 միավոր, և սրանք էլ 7 միավորներն են։ Գրենք միավոր՝ միավորների կարգը։ Տրված է՝ 27-ից հանած 1, այսինքն՝ հանում ենք 1 միավոր։ Այս թիվն ունի միայն միավորների կարգ։ Ահա։ Սա նշանակում է, որ մենք 7 միավորներից՝ 7 քառակուսիներից մեկը կարող ենք ջնջել։ Ահա այս մեկը, օրինակ։ Ե՞վ։ Ի՞նչ մնաց։ Մենք դեռ ունենք 2 տասնյակ․ քանի որ հանել էինք միավորների կարգից, տասնյակների կարգում ոչինչ չի փոխվի։ Եվ միավորների կարգում ունենք՝ 1, 2, 3, 4, 5, 6․ 6 միավոր։ 2 տասնյակ և 6 միավոր, որը նույնն է, ինչ 26-ը։ Ահա, անցնենք հաջորդին։ 27-ից հանած 10։ Տրված է 27 թիվը։ 27 թիվը մենք արդեն հասկացանք, որ տասնյակների կարգում ունի 2, իսկ միավորների կարգում՝ 7։ Ահա այստեղ էլ պատկերված է։ Եվ հանում ենք 10։ 10 թվի մեջ ունենք 1 տասնյակ և 0 միավոր։ Ահա սրանք միավորներն են, միավորների կարգը, և տասնյակների կարգում ունենք 1 տասնյակ։ Այսինքն՝ մենք պետք է ոչ թե միավորների կարգից հանենք, այլ տասնյակների կարգից, քանի որ միավորների կարգում ունենք 0։ Դե, այդ դեպքում տասնյակների կարգից հանում ենք 1-ը, ջնջում ենք 1 տասնյակը։ Ե՞վ։ Ի՞նչ մնաց։ Ստացվեց 1 տասնյակ, և քանի որ միավորների կարգից ոչինչ չէինք հանել, 7 միավոր, այսինքն՝ 1 տասնյակ 7 միավոր կամ, որը նույնն է, ինչ 17։ Մեկ այլ ձևով, որ կարող ենք հաշվել, երևի այն տարբերակն է, ինչպես դուք հենց հաշվեցիք՝ ավելի պարզ և ավելի արագ։ Ունենք 27 և պետք է հանենք 1, այսինքն՝ 1 միավորով քիչ։ Ստացվում է 26։ Ունենք 27 և պետք է հանենք 10, այսինքն՝ 1 տասնյակ քիչ, նույնն է, ինչ 17։