If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (2-րդ դասարան)  > Բաժին 2

Դաս 7: Տեքստային խնդիրներ

Գումարման տեքստային խնդիր։ Ձիեր

Լուծում ենք 100-ից փոքր թվերով գումարման տեքստային խնդիր:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ագարակատերը, օգտագործելով փայտեր, ցանկապատ կառուցեց Ճերմակ ձիու և Ասլան ձիու համար։ Նա օգտագործեց 26 փայտ Ճերմակ ձիու ցանկապատը կառուցելու համար և 19 փայտ Ասլան ձիու ցանկապատի համար։ Ընդհանուր որքա՞ն փայտ օգտագործեց ագարակատերը։ Ես քեզ խորհուրդ կտամ, եթե ուզում ես, մի պահ դադարեցնել տեսանյութը և փորձել լուծման մասին ինքնուրույն մտածել։ Եթե արդեն փորձեցիր, այժմ արի խնդրի լուծման մասին միասին մտածենք։ Միշտ, երբ հանդիպում ես այսպիսի տեքստային խնդիրների, նախ և առաջ պետք է հասկանալ, թե մեզանից ինչ է պահանջվում գտնել։ Այն՝ ինչի մասին է խոսքը և ինչ պետք է գտնել։ Ագարակատերը կառուցում է ցանկապատեր 2 տարբեր ձիերի համար՝ Ճերմակ և Ասլան ձիերի համար։ Ագարակատերը օգտագործել է 26 փայտ Ճերմակ ձիու ցանկապատի համար։ Ահա հենց այդ 26 փայտերը։ Եվ ապա 19 փայտ Ասլան ձիու ցանկապատի կառուցման համար։ Տես, այստեղ էլ այդ 19 փայտերն են նկարված։ Ընդհանուր վերցրած քանի՞ փայտ է օգտագործել ագարակատերը։ Ի՞նչ պետք է անենք։ Գումարե՞նք, թե՞ հանենք այս թվերը։ Շատ լավ։ Խնդիրը հարցնում է ընդհանուր քանակի մասին։ Ընդհանուր քանի՞ փայտ է օգտագործել ագարակատերը։ Ընդհանուր նշանակում է վերցնել Ճերմակի և Ասլանի ցանկապատերում օգտագործած փայտերը միասին։ Հետևաբար պետք է գումարենք այս 2 թվերը։ Արի գումարենք 26-ն ու 19-ը։ Ճերմակի ցանկապատի 26 փայտերին ես պատրաստվում եմ գումարել Ասլանի 19 փայտերը։ Մենք դա գումարում ենք, որովհետև խնդիրը պահանջում է ընդհանուր քանակ։ Միասին վերցրած, Ճերմակի և Ասլանի համար օգտագործած փայտերի քանակը։ Արի հաշվենք այս գումարը։ Սկսենք միավորների կարգից։ 6 միավորին գումարած 9 միավոր հավասար է 15 միավոր։ Բայց այստեղ կարող ենք գրել միայն մեկ նիշ։ Այսպես, 15 միավորը նույն է, ինչ 5 միավոր և 1 տասնյակ։ Այդպես չէ՞։ 5 միավոր և 1 տասնյակ։ Ուրեմն մենք այս 10 միավորը խմբավորեցինք 1 տասնյակի կամ էլ ինչպես շատերն են ասում․ 1-ը վերցնենք և մտքում պահենք։ Մենք գիտենք, որ 6-ին գումարած 9 հավասար է 15։ 15-ը ունի 5 միավոր և 1 տասնյակ։ Արդեն տասնավորների կարգում գրել ենք այդ 1 տասնյակը և հետո 1 տասնյակին գումարած 2 տասնյակ գումարած 1 տասնյակ։ 1-ին գումարած 2 գումարած 1 հավասար է 4-ի։ Ուրեմն տասնավորի կարգում կլինի 4։ Այսպիսով՝ 45։ Ընդհամենը քանի՞ փայտ է օգտագործվել։ 45։ Հիմա հնարավոր է, որ շատերդ փորձեք 26-ից հանել 19։ Դա կլիներ այն դեպքում, եթե խնդիրը պահանջեր գտնել, թե որքա՞ն ավել փայտ է օգտագործվել Ճերմակ ձիու ցանկապատի կառուցման համար։ Եվ տարբերությունը գտնելու համար դու 26-ից կհանեիր 19։ Բայց նրանք չեն հարցնում որքան ավել փայտ է օգտագործվել Ճերմակ ձիու դեպքում կամ որքան պակաս փայտ է օգտագործվել Ասլանի համար։ Այլ ասում էր գտնել ընդհանուր փայտերի քանակը։