If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկար բաժանում (առանց մնացորդի)․ ներածություն

Ծանոթացիր երկար բաժանման գաղափարին 96 ։ 4   խնդրի միջոցով: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում ես ձեզ կսովորեցնեմ մեծ թվերով բաժանում կատարելու մի նոր տարբերակ։ Բայց այս տարբերակը մի քիչ տարբերվում է մինչ այս մեր անցած տարբերակներից։ Իննսունվեց բաժանած չորսի։ Սա գրենք այսպես․ գրենք իննսունվեց, մի փոքր գիծ ենք գծում աջ կողմում։ Այստեղ գրում ենք չորսը և դրա ներքևում էլ կգրենք պատասխանը։ Հիմա եկեք մտածենք, թե ինը քանի հատ չորս է պարունակում։ Գիտենք, որ չորս անգամ երկու հավասար է ութի։ Եվ չորս անգամ երեք հավասար է տասներկուսի։ Երեքը շատ կլինի։ Դրա համար վերցնենք երկուսը, քանի որ մեզ անհրաժեշտ է իննից հանել ինչ-որ թիվ։ Եվ այդ թիվը պետք է լինի կամ ինը կամ իննից փոքր։ Ուրեմն ինը պարունակում է երկու հատ չորս։ Գրում ենք երկու և իննից հանում ենք ութ։ Հավասար է մեկի։ Հիմա մեկը ոչ մի չորս չի պարունակում։ Դրա համար իջեցնո ւմ ենք հաջորդ թիվը։ Այս դեպքում՝ վեցը։ Վեցը գրում ենք մեկի կողքին։ Կստանանք տասնվեց։ Եվ մտածում ենք, թե տասնվեցի մեջ քանի չորս կա։ Հիմա մենք գիտենք, որ չորս անգամ չորս հավասար է տասնվեցի։ Ուրեմն պատասխանն է չորս։ Գրում ենք երկուսի կողքին չորս և չորս անգամ չորս հավասար է տասնվեցի։ Տասնվեց հանած տասնվեց հավասար է զրոյի։ Պատասխանն է քսանչորս։ Այսինքն իննսունվեց բաժանած չորսի հավասար է քսանչորսի։ Իսկ հիմա խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և հիշել, թե ինչ նոր տարբերակ սովորեցինք այսօր և ինչպես ճիշտ պատասխան ստացանք։ Դրա համար կարող ենք ստուգում կատարել՝ բազմապատկելով չորսը և քսանչորսը և տեսնենք արդյոք ստանում ենք իննսունվեց, թե ոչ։ Հուսով եմ դուք հենց այդպես էլ վարվեցիք։ Շատ կարևոր է հասկանալ, թե թվի մեջ նիշերից յուրաքանչյուրն ինչ է իրենից ներկայացնում։ Տեսեք, ինը գտնվում է տասնյակների կարգում։ Սա ներկայացնում է իննսուն կամ ինը տասնյակ։ Չորսը քանի՞ անգամ է կրկնվում իննսունվեցի մեջ։ Այն կրկնվում է քսան անգամ։ Այսինքն՝ քսան անգամ չորս հավասար է ութսունի։ Իննսունվեց հանած ութսուն հավասար է տասնվեցի։ Տասնվեցն էլ պետք է բաժանենք չորսի, որն էլ հավասար է չորսի։ Ունենք քսան գումարած չորս, որն էլ հավասար է քսանչորսի։