If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (3-րդ դասարան)  > Բաժին 5

Դաս 6: Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով

Եռանիշ թվի բազմապատկում միանիշ թվով (վերախմբավորմամբ)

Սովորիր եռանիշ թիվը վերախմբավորմամբ բազմապատկել միանիշ թվով:  Բազմապատկում ենք՝  7 x 253: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք բազմապատկենք յոթը և երկու հարյուր հիսուներեքը։ Կլուծենք սա այնպես, ինչպես նախորդ օրինակում՝ սյունակով։ Նախ կգրենք մեծ թիվը՝ երկու հարյուր հիսուներեքը։ Ահա այսպես․ երկու հարյուր հիսուներեք, և քանի որ յոթն ունի միայն միավորների կարգ, այն կգրենք երեքի ներքևում։ Ահա այստեղ գրում ենք յոթ և դնում ենք բազմապատկման նշանը և սկսում ենք բազմապատկումը։ Յոթը բազմապատկում ենք երկու հարյուր հիսուներեքի բոլոր բաղադրիչներով։ Սկսում ենք միավորների կարգից։ Յոթ անգամ երեք հավասար է քսանմեկի։ Երկու տասնյակ, մեկ միավոր։ Մեկը գրում ենք միավորների կարգում, իսկ երկուսը փոխանցում ենք տասնյակների կարգ։ Հաջորդը՝ յոթ անգամ հինգ։ Գրենք յոթ անգամ հինգ հավասար է երեսունհինգի։ Բայց այստեղ ունենք նաև երկու։ Ուրեմն կստանանք երեսունհինգ և գումարած այս երկուսը։ Գումարած երկու հավասար է երեսունյոթի։ Այսինքն երեսունյոթ տասնյակ, որն էլ նույնն է, ինչ յոթ տասնյակը և երեք հարյուրակը։ Յոթը կգրենք, երեքը կփոխանցենք հարյուրակների կարգ։ Եվ վերջում ունենք յոթ անգամ երկու հավասար է տասնչորսի, և գումարած ահա այս երեքը։ Գումարած երեք կստանանք տասնյոթ։ Գրում ենք յոթը և, քանի որ երկուսը վերջին թիվն էր, կգրենք նաև մեկը։ Եվ ինչ ստացանք։ Ստացանք հազար յոթ հարյուր յոթանասունմեկ։