If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (3-րդ դասարան)  > Բաժին 5

Դաս 6: Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով

Եռանիշ թվի բազմապատկում միանիշ թվով

Սովորիր եռանիշ թիվն առանց վերախմբավորման բազմապատկել միանիշ թվով:  Բազմապատկում ենք՝ 4 x 201: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք բազմապատկենք չորսը և երկու հարյուր մեկը։ Գրենք սյունակով, լուծենք սյունակով։ Նախ գրում ենք երկու հարյուր մեկը և եկեք արդեն ամեն կարգն իր գույնով գրենք։ Երկու հարյուր մեկ բազմապատկենք չորսով, և չորսը գրում ենք մեկի տակ, քանի որ այն միանիշ թիվ է և ունի միայն միավորների կարգ։ Մենք սա բազմապատկում ենք ճիշտ նույն ձևով, ինչպես բազմապատկում էինք երկնիշ և միանիշ թվերը։ Սկսում ենք միավորների կարգից. չորս անգամ մեկ հավասար է չորսի, գրում ենք միավորների կարգում։ Հաջորդը. չորս անգամ զրո հավասար է զրոյի։ Սա էլ գրում ենք տասնյակների կարգում։ Եվ չորս անգամ երկու։ Չորս անգամ երկու հավասար է ութի։ Հարյուրակների կարգում ունենք ութ։ Ստացվեց ութ հարյուր չորս։ Տեսե՛ք, երբ չորսը բազմապատկում ենք մեկով, մենք իրականում չորս միավորը բազմապատկում ենք մեկ միավորով։ Եվ ստացանք չորս միավոր։ Երբ չորսը բազմապատկում ենք զրոյով, չորս միավորը բազմապատկում ենք զրո տասնյակով։ Եվ մենք ստացանք զրո տասնյակ։ Երբ չորսը բազմապատկում ենք երկուսով, մենք իրականում չորս միավորը բազմապատկում ենք երկու հարյուրակով, այսինքն՝ երկու հարյուրով։ Եվ ստացանք ութ հարյուրակ, այսինքն՝ ութ հարյուրակ, զրո տասնյակ և չորս միավոր։ Ութ հարյուր չորս։