If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կլորացում մինչև մոտակա տասնյակը

Սովորիր օգտագործել թվային առանցքը՝ երկնիշ թվերը մինչև մոտակա տասնյակը կլորացնելու համար: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Հետևյալ թվերը կլորացրու մինչև տասնյակները՝ 36, 34, 35, 26 և 12։ Դե տես, մենք այստեղ ունենք այս 2 թվային առանցքները, որոնք մեզ օգնելու են կլորացնել այս թվերը։ Դե տես, 36-ը մեր առաջին թիվն է։ Արի այստեղ գրենք 36։ Եվ տես, այն գտնվում է 30-ի և 40-ի միջև, չէ՞։ Այս կապույտ կետը ներկայացնում է սրանց մեջտեղի թիվը՝ 35-ը, հետևաբար 36-ը այս կապույտ կետից մի փոքր աջ է գտնվելու՝ այ այստեղ։ Այ սա մեր 36-ն է։ Եվ տես, որպեսզի ավելի մեծ մասշտաբով տեսնենք, արի այստեղ գրենք 30, իսկ այստեղ՝ 40, և տես, 36-ն այ այստեղ է։ Հիմա տես։ Մինչև տասնյակներ կլորացնելը նշանակում է այս 36-ը գրել 10-ի բազմապատիկի տեսքով։ Եվ այդ 10-ի բազմապատիկը պետք է լինի 36-ի հաջորդ 10-ի բազմապատիկը կամ էլ 36-ի նախորդ 10-ի բազմապատիկը։ Դե հաջորդը 40-ն է, իսկ նախորդը՝ 30-ը։ Հիմա տես։ Մենք պետք է հասկանանք՝ այս 36-ը որ թվին է ավելի մոտ՝ 30-ին թե 40-ին։ Եվ անզեն աչքով էլ երևում է, որ այն այս թվային առանցքի վրա ավելի մոտ է գտնվում 40-ին, որովհետև այն 6 միավորով հեռու է երեսունից և 4 միավորով հեռու է քառասունից։ Տես մենք երկու տարբերակ ունենք․ այս 36-ը կարող ենք կլորացնել մինչև․․․30 և այն կարող ենք կլորցնել մինչև 40։ Եվ մենք ընտրում ենք 40-ը, որովհետև այն 40-ին ավելի մոտ է, քան 30-ին։ Լավ․․․Հիմա արի անցնենք հաջորդ թվին։ 34-ն է մեր հաջորդ թիվը։ 34։ Եվ տես, 34-ը, կրկին, գտնվում է 30-ի և 40-ի միջև։ Այսինքն՝ եթե 34-ը կլորացնում ենք մինչև տասնյակները, պետք է այն դարձնենք կա՛մ 30, կա՛մ 40։ Սպասիր, մեկ այլ գույնով այն այստեղ նշեմ։ 34-ը մոտավորապես այ այստեղ է․․․34։ Եվ թվային առանցքի վրա այն այ այստեղ է։ Սա 35-ն է՝ այս մեջտեղի գիծը, իսկ այ սա կլինի 34-ը, որն, ինչպես երևում է, ավելի մոտ է 30-ին, քան 40-ին։ Ուրեմն, եթե 34-ը կլորացնենք մինչև տասնյակները, կստանանք 30։ Ահա․․․ Հիմա հաջորդ թիվը 35-ն է, և ես Ձեզ խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը և սա փորձել գրել ինքնուրույն։ Այնուհետև մենք միասին կշարժվենք առաջ։ Լավ․․․Հիմա արի 35-ն այստեղ գրենք։ 35։ Եվ տես, 35-ը կրկին գտնվում է 30-ի և 40-ի արանքում՝ սրանց միջև, և տես, 35-ը հավասարապես է հեռացված 30-ից և 40-ից։ Տես, այն այ այստեղ է՝ այ այստեղ։ Դե քանի որ 35-ը հավասարապես է հեռացված 30-ից և 40-ից, մենք պետք է ուղղակի հիշենք, որ այսպիսի դեպքերում մաթեմատիկայում ընդունված է տրված թիվը կլորացնել դեպի վերև։ Այսինքն՝ 35-ը պետք է կլորացնենք և ստանանք 40։ Հիմա կասեմ, թե ինչումն է սրա գաղտնիքը։ Տես, երբ մենք կլորացնում ենք մինչև տասնյակներ և երբ մեր միավորների կարգի թիվը մեծ կամ հավասար է հինգից, ապա այդ դեպքում մենք կլորացնում ենք դեպի վերև։ Այսինքն՝ այս դեպքում 35-ի միավորների կարգում գտնվում էր 5-ը, որը մեծ կամ հավասար էր հինգից, հետևաբար, մենք 35-ը կլորացրինք դեպի վերև։ Այսինքն՝ կլորացնելով մինչև տասնյակները ստացանք 40։ Իսկ եթե այդ միավորների կարգի թիվը փոքր է 5-ից, ապա մենք կլորացնում ենք դեպի ներքև։ Այիսինքն՝ ստանում ենք 30։ Օրինակ՝ 34-ի դեպքում միավորների կարգում ունեինք 4, որը փոքր էր 5-ից հետևաբար մենք այն կլորացրինք դեպքի ներքև։ Այիսնքն՝ ստացանք 30։ Լավ, հիմա կարող ես կանգնեցնել տեսանյութը և այս վերջին երկու թվերն ինքնուրույն գրել։ 26-ը և 12-ը։ Համարենք՝ դու արդեն փորձեցիր, և միասին գրենք։ 26-ը գտնվում է 20-ի և 30-ի միջև, և նրա միավորների կարգում գտնվող թիվը՝ այսինքն 6-ը, մեծ կամ հավասար է 5-ից։ Ուրեմն, մենք պետք է կլորացնենք դեպի վերև՝ այսինքն դեպի 30-ը։ Արի այստեղ 30-ն ընդգծենք։ Եվ, վերջապես, 12-ը, արի այստեղ գրենք 12, գտնվում է 10-ի և 20-ի միջև։ Եվ քանի որ միավորների կարգում ունենք 2, որը փոքր է 5-ից, ապա այդ դեպքում մենք պետք է կլորացնենք դեպի ներքև։ Այսինքն՝ եթե 12-ը կլորացնենք մինչև տասնյակները, կստանանք 10։ Այսքանը։