Հիմնական նյութ
3-րդ դասարան
Դասընթաց․ (3-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 4: Բազմապատկման հատկություններ- Բազմապատկման հատկությունները
- Բազմապատկման օրենքներ և օրինաչափություններ
- Բազմապատկման տեղափոխական օրենք
- Բազմապատկման տեղափոխական օրենք․ ամփոփում
- Բազմապատկման տեղափոխական օրենք
- Բազմապատկման զուգորդական օրենք
- Բազմապատկման զուգորդական հատկություն
- Բազմապատկման զուգորդական օրենք․ ամփոփում
- Բազմապատկման հատկությունները
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Բազմապատկման հատկությունները
Ուսումնասիրիր բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները և նույնության հատկությունը:
Այս հոդվածում մենք կսովորենք բազմապատկման երեք հիմնական օրենքները: Համառոտ ներկայացնենք դրանք.
Բազմապատկման տեղափոխական օրենք: Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ :
Բազմապատկման զուգորդական օրենք: Արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ :
Բազմապատկման նույնության հատկություն: -ի և ցանկացած այլ թվի արտադրյալը հավասար է այդ թվին: Օրինակ՝ :
Բազմապատկման տեղափոխական օրենքը
Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
Նկատեցի՞ր, որ երկու դեպքում էլ արտադրյալը է, չնայած արտադրիչների հերթականությունը փոխվել է:
Ահա ավելի շատ արտադրիչներ պարունակող մեկ այլ օրինակ՝
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը է:
Բազմապատկման զուգորդական օրենքը
Ըստ բազմապատկման զուգորդական օրենքի՝ արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
Հիշիր, փակագծերը հուշում են, թե սկզբում ինչ գործողություն պետք է անել: Ուրեմն ձախ կողմում գտնվող արտահայտությունը պետք է հաշվենք այսպես՝
Իսկ աջ կողմում գտնվող արտահայտությունը՝ այսպես.
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը է, չնայած ձախ կողմում սկզբից բազմապատկեցինք -ը և -ը, իսկ աջ կողմում՝ -ը և -ը:
Բազմապատկման նույնության հատկությունը
Ըստ բազմապատկման նույնության հատկության՝ -ի և ցանկացած այլ թվի արտադրյալը այդ նույն թիվն է: Օրինակ՝
Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ կարևոր չէ, թե -ը որտեղ է գտնվում: Ահա բազմապատկման նույնության հատկության մի օրինակ, որտեղ -ը թվից առաջ է.
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։