If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

10-ի բազմապատիկ քանորդները

10-ի բազմապատիկների միջոցով տրոհում ենք բաժանման խնդիրները: 

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք բաժանենք երկու հարյուր քառասունը երեքի վրա։ Մենք կարող ենք եռանիշ թիվը բաժանել միանիշ թվի վրա կամ հիշելով տասի բազմապատկման օրինաչափության մասին՝ երկու հարյուր քառասունը կարող ենք բաժանել այնպիսի բաղադրիչների, որոնց հետ բաժանման գործողությունն անելն ավելի հեշտ է։ Երկու հարյուր քառասունը կարող ենք այսպես գրել. քսանչորս տասնյակ կամ քսանչորս անգամ տասը։ Գրենք` քսանչորս անգամ տասը և բաժանած երեքի։ Այսինքն` մենք երկու հարյուր քառասունը փոխարինեցինք քսանչորս անգամ տասով։ Բայց արդյունքում արտահայտության արժեքը չփոխվեց։ Այսինքն` եթե լուծենք այս երկու արտահայտությունները՝ կստանանք նույն արժեքը։ Պարզապես ներքևում մենք ավելի պարզ ձևով ենք գրել։ Քսանչորս անգամ տասը մենք կարող ենք բազմապատկել ցանկացած հերթականությամբ։ Օրինակ՝ եթե ունենք երկու անգամ երեք։ Ահա, երկու անգամ երեք։ Սա հավասար է վեցի, ապա երեք անգամ երկուսը նույնպես հավասար կլինի վեցի։ Մենք փոխեցինք հերթականությունը առանց արժեքը փոխելու։ Նույնը եկեք անենք մեր արտահայտության մեջ։ Քսանչորս անգամ տասը բաժանած երեքը գրենք տասն անգամ քսանչորս։ Տասն անգամ քսանչորս բաժանած երեքի։ Մենք պարզապես փոխեցինք անդամների հերթականությունը, բայց արտահայտության արժեքը չփոխվեց։ Այսպես ավելի հեշտ է, քան եռանիշ թիվը միանիշ թվի վրա բաժանելով։ Սկզբում բաժանենք քսանչորսը երեքի վրա։ Ի՞նչ կստանանք։ Տասն անգամ քսանչորս բաժանած երեքի հավասար է ութի։ Ստանում ենք տասն անգամ ութ։ Սրա մասին մենք արդեն խոսել ենք։ Թիվը բազմապատկելով տասով՝ թվին աջից կցագրում ենք մեկ զրո։ Այսինքն՝ ութ, կողքին՝ զրո։ Ստացանք ութսուն, այսինքն՝ երկու հարյուր քառասունը բաժանած երեքի նույնպես հավասար է ութսունի։ Սա կարող ենք մեկ այլ եղանակով լուծել։ Երկու հարյուր քառասունը նույնն է, ինչ քսանչորս տասնյակը։ Գրենք՝ քսանչորս տասնյակ։ Քսանչորս տասնյակ, և սա բաժանենք երեքի։ Բաժանած երեքի։ Քսանչորսը բաժանած երեքի հավասար է ութի։ Քսանչորս տասնյակը բաժանած երեքի կստանաք ութ տասնյակ։ Ահա, ութ տասնյակ։ Երկու տարբերակներն էլ ճիշտ են և ավելի հարմար։ Իմանալով տասի բազմապատկման օրինաչափությունները՝ մենք կարողացանք ավելի հեշտ ձևով գտնել արտահայտության արժեքը և կարիք չեղավ եռանիշ թիվը բաժանել միանիշ թվի վրա։ Իսկ հիմա եկեք լուծենք մեկ այլ արտահայտություն ավելի մեծ թվերով՝ հազարներով։ Ունենք չորս հազար երկու հարյուրը բաժանած յոթի։ Սա կարող ենք գրել քառասուներկու անգամ հարյուր, քանի որ չորս հազար երկու հարյուրը նույնն է, ինչ քառասուներկու անգամ հարյուրը, այսինքն՝ քառասուներկու և կողքին երկու զրո։ Քառասուներկու անգամ հարյուրը բաժանած յոթի, և որպեսզի ավելի հեշտ լինի, մենք կարող ենք նորից երկու անդամների տեղերը փոխել։ Կգրենք՝ հարյուր անգամ քառասուներկուսը բաժանած յոթի, որպեսզի քառասուներկուսը և յոթը իրար կողք գտնվեն։ Ահա, նախ անենք քառասուներկու բաժանած յոթը։ Դա հավասար է վեցի։ Կստանանք հարյուր անգամ վեց։ Սա էլ հավասար է վեցի, կողքին՝ երկու զրո, այսինքն՝ վեց հարյուր։ Ուրեմն չորս հազար երկու հարյուրը բաժանած յոթի նույնպես հավասար է վեց հարյուրի։ Կարող ենք սա լուծել նաև այսպես։ Չորս հազար երկու հարյուրը նույնն է, ինչ քառասուներկու հարյուրակը։ Ուրեմն գրենք քառասուներկու հարյուրակը (հարյուրակ) բաժանած յոթի։ Քառասուներկու բաժանած յոթ կստանանք վեց, քառասուներկու հարյուրակ բաժանած յոթ կստանանք վեց հարյուրակ, որն էլ նույնն է, ինչ վեց հարյուրը։ Այսպիսով՝ երկու եղանակներով էլ ստացանք վեց հարյուր։ Արտահայտությունը քառանիշ թվով էր, բայց մենք, օգտագործելով կարգերի մասին մեր ունեցած գիտելիքները, լուծեցինք դրանք ավելի հեշտ ձևով։