Հիմնական նյութ
3-րդ դասարան
Դասընթաց․ (3-րդ դասարան) > Բաժին 2
Դաս 1: Թվերի գումարում- Գումարման խնդիրներ՝ եռանիշ թվերը մասերի բաժանելու միջոցով
- Գումարման խնդիրներ՝ եռանիշ թվերը մասերի բաժանելու միջոցով
- Գումարում՝ 10-երի և 100-ների խմբերի միջոցով
- Գումարել՝ օգտագործելով 10-եր և 100-ներ
- Կարգային միավորի արժեքների կիրառումը եռանիշ թվերը գումարելիս․ մաս 1
- Կարգային միավորի արժեքների կիրառումը եռանիշ թվերը գումարելիս. մաս 2
- Եռանիշ թվերի գումարում (վերախմբավորմամբ)
- Գումարել եռանիշ թվերը (առանց վերախմբավորման)
- Գումարել 1000-ի սահմանում
- Եռանիշ թվերի գումարում մտքում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Գումարել եռանիշ թվերը (առանց վերախմբավորման)
327-ին գումարում ենք 251՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Մենք ունենք 2 թիվ, որոնք պետք է իրար գումարենք։ Առաջին թիվը 327-ն է։ Հարյուրակների կարգում ունենք 3, այսինքն՝ սա ներկայացնում է 3 հարյուրակ։ Ահա սա հարյուրակների կարգը և այստեղ ունենք 3 հարյուրակ: Ահա այս քառակուսիները միասին 3 հարյուրակ են։ Տասնյակների կարգում ունենք 2։ Ահա այս կարգն էլ կոչվում է տասնյակնեի կարգ։ Եվ այստեղ կանաչով ունենք նաև 2 տասնյակ քառակուսիները։ Եվ վերջին կարգը միավորների կարգն է։ Սա էլ 7 միավոր։ Եվ այստեղ էլ ունենք 7 միավոր՝ 7 քառակուսի։ Ահա այս թվին պետք է գումարել 251։ Կամ այլ կերպ ասած 2 հարյուրակ 5 տասնյակ և 1 միավոր։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն գումարել 2 թվերն իրար։ Իսկ հիմա եկեք փորձենք միասին: Մենք ունենք 7 միավորին գումարած 1 միավոր։ Այսինքն՝ կստանանք 8 միավոր։ Միավորների կարգում կլինի 8։ Տասնյակների կարգում ունենք 2 տասնյակ գումարած 5 տասնյակ։ Կստանանք 7 տասնյակ։ Եվ վերջին կարգը՝ հարյուրակների կարգը։ 3 հարյուրակ գումարած 2 հարյուրակ։ Կստանանք 5 հարյուրակ։ Այսպիսով՝ ուրեմն ի՞նչ ստացվեց։ 327 գումարած 251 հավասար է 578-ի։