If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կարգային միավորի արժեքների կիրառումը եռանիշ թվերը գումարելիս․ մաս 1

Սովորիր օգտագործել վերախմբավորումը կամ կատարիր փոխանցում, որպեսզի 536-ին գումարես 398: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Պետք է կատարենք գումարման գործողություն։ Երկու եռանիշ թիվ ունենք՝ 536 և 398, Պետք է սրանք գումարենք։ Արդեն իսկ ունենք ճիշտ գրելաձև․ իրար տակ գրված՝ միավորներն իրար տակ, տասնյակներն իրար տակ և հարյուրակները իրար տակ։ Հիմա, տեսեք ինչ է պետք անել։ Սկսում ենք միավորներից։ 6-ին գումարենք 8 Եկե'ք, գործողությունները զուգահեռ անենք նաև վերևում, որպեսզի ավելի հասկանալի լինի 6-ին գումարած 8 գիտենք, որ հավասար է 14, բայց 14-ի 4-ը կգրենք նարնջագույնով, իսկ 1-ը կգրենք տասնյակների գույնով, որպեսզի հասկանանք տասնյակների և միավորների տարբերությունը։ Տասնչորս, ահա։ Հիմա, քանի որ մեր 1-ը տասնյակ է, 4-ն էլ միավոր, միավորների տակ կգրենք միայն չորսը, այստեղ կգրենք 4: Այս մասում գծից ներքև գրում ենք պատասխանները՝ 4 Ահա, իսկ 1-ը այստեղ դեռ չենք գրի, այլ ուղղակի կմտապահենք, քանի որ դեռ սրանք էլ է պետք գումարել 3-ը և 9-ը պետք է գումարել, որպեսզի հասկանանք` այստեղ ինչ ունենք, հետո կավելացնենք նաև այս 1-ը։ 1-ը գրենք վերևում, այս այսպես։ Հիմա, 3-ին գումարած 9-ը, եկեք դա այստեղ գրենք 3 գումարած 9-ը հավասար է 12, այնպես չէ՞, բայց դեռ հավասարը չենք դնի, սրան չենք մոռանում, որ պետք է գումարենք նաև մեր ավելացած 1-ը, որը մտապահել էինք այս գումարման ժամանակ, գումարած 1 դե կստանանք 13, հավասար է 13, որի 3-ը կգրենք վարդագույնով, իսկ 1-ը կգրենք հարյուրակների գույնով, որն էլ կանաչ է՝ տասներեք։ Ահա, Այս 13-ի 3-ը կգրենք այստեղ, որպես պատասխան 3, բայց 1-ը չենք գրի, քանի որ 1-ը հարյուրյակ է Տեսեք, ավելի պարզ հասկանալու համար նշեմ, սրանք ոչ թե 3, 9 և 1 թվերն են, այլ իրականում 30, 90 և 10 թվերն են Այ այսպես, իսկ այս պատասխանն էլ իրականում 130 է, ոչ թե 13։ Այստեղ էլ, 3-ը և 9-ը, իրականում 30 և 90 են քանի որ դրանք ներկայացնում են տասնյակները, 1-ն էլ 10-ը։ Հիմա, այս 1-ը մտապահել ենք մեկ հարյուրյակը, որ իրականում 100 թիվն է, ուրեմն այն կգրենք այստեղ հարյուրյակների վերևում, որպեսզի հիշենք։ Մեզ մնաց գումարել հարյուրյակները՝ 1-ը, 5-ը և 3-ը։ Ուրեմն, գրում ենք հիմնական հարյուրյակները այստեղ ներքևից 5 գումարած 3 և սրան ավելացնում ենք 1 Ինչու՞ այսքան տեղ բաց թողեցի, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ սրանք հարյուրյակներ են հինգ հարյուր, զրո և մյուս գույնով զրո, ահա երեք հարյուր երեք, զրո զրո և հարյուր Ինչու՞ եմ այսքան հեռու գրել, սպասեք ռետինը վերցնեմ, այսպես, ահա սրանք մոտեցնեմ իրար գումարած և այստեղ գումարած հարյուր՝ մեկ, զրո, զրո: Դե, 5 +3 +1 հավասար է 9։ 9-ը կգրենք կանաչով, հավասար է 9 և այստեղ գիտենք, որ 900-ի հետ գործ ունենք գրենք, համենայնդեպս, զրոները զրո և նարնջագույնով զրո։ Հիմա, այստեղ մենք կգրենք մեր 9-ը այ այսպես։ Հուսամ հասկանալի էր՝ 536 գումարած 398 հավասար է 934։