If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Եռանիշ թվերի գումարում (վերախմբավորմամբ)

Սովորիր վերախմբավորել կամ տեղափոխություն կատարել, որպեսզի կարողանաս գումարել․ 709+996, 373+88 և 149+293։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ահա ունենք երեք արտահայտություն։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն լուծել սրանք։ Եվ դրանք լուծելիս հիշեք, թե ինչ է նշանակում կարգային անցումը։ Հույս ունեմ՝ դուք հենց այդպես էլ վարվեցիք։ Լավ եկեք շարունակենք միասին։ Մենք ունենք ինը գումարած վեց, որը հավասար է տասնհինգի, իսկ տասնհինգն էլ հավասար է տաս գումարած հինգ։ Միավորների կարգում կարող ենք գրել հինգը, իսկ տասը, այսինքն՝ մեկ տասնյակը, տանել տասնյակների կարգ։ Ահա։ Տասնյակների կարգում ունենք մեկ տասնյակ, գումարած զրո տասնյակ, գումարած ինը տասնյակ։ Դա հավասար է տաս տասնյակի, այսինքն՝ հարյուրի։ Հարյուրի մեջ կա մեկ հարյուրյակ և զրո տասնյակ։ Ուրեմն կգրեք զրո տասնյակ տասնյակների կարգում, և մեկ հարյուրյակը կտանենք հարյուրյակների կարգ։ Ահա սա իրենից ներկայացնում է կարգային անցման գործընթացը։ Հարյուրյակների կարգում ունենք մեկ գումարած յոթ, գումարած ինը, որը հավասար է տասնյոթի, այսինքն՝ տասնյոթ հարյուրյակի։ Եթե գրենք տասնյոթը, ապա կստանանք մեկ հազարյակ, յոթ հարյուրյակ և իհարկե, չենք մոռանում հինգը։ Ահա այսքանը։ Հիմա եկենք անցնենք մյուս օրինակին։ Ինպես տեսնում եք, սա մյուս երկու արտահայտությունների տեսքը չունի։ Պատճառը, որ ես այսպես եմ գրել այն է, որ ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել կարգերի վրա։ Հիմա կտեսնեք, թե ինչպես ենք այս տեսքը սյունակաձև տեսքի վերածում։ Գրենք երեք հարյուր յոթանասուներեք, յոթանասուներեք գումարած ութսունութ։ Պետք է ամեն կարգ իր տեղում գրել։ Ահա տասնյակների ութը և միավորների ութը։ Դե գումարենք իրար։ Միավորների կարգում ունենք երեք գումարած ութ հավարասար է տասնմեկի։ Նույն է, ինչ տաս գումարած մեկ։ Այսինքն՝ մեկ միավորը կգրենք միավորների կարգում, իսկ մեկ տասնյակը կտանենք տասնյակների կարգ։ Տասնյակների կարգում ունենք մեկ, գումարած յոթ գումարած ութ՝ հավասար է տասնվեցի։ Այսինքն՝ տասնվեց տասնյակը նույն է, ինչ հարյուր վաթսունը։ Վեց տասնյակը կգրենք տասնյակների կարգում, Իսկ ահա մեկ հարյուրյակը կտանենք հարյուրյակների կարգ։ Հարյուրյակների կարգում ունենք մեկ գումարած երեք հավասար է չորսի։ Դե, չորսը ներկայացնում է չորս հարյուրը։ Ստացանք, որ երեք հարյուր յոթանասուն երեք գումարած ութսունութը հավասար է չորս հարյուր վաթսունմեկի։ Անցնենք այս տեսանյութի վերջին արտահայտությանը։ Հարհուր քառասունինը գումարած երկու հարյուր իննսուներեք։ Միավորների կարգում ունենք ինը գումարած երեք հավասար է տասներկուսի։ Երկուսը կգրենք մեկը կտանենք տասնյակների կարգ։ Մեկ գումարած չորս, գումարած ինը հավասար է տասնչորսի, որը իրենից ներկայացնում է հարյուր քառասուն չորսը գրենք տասնյակների կարգում, և մեկը կտանենք հարյուրյակների կարգ։ Հարյուրյակների կարգում ունենք մեկ գումարած մեկ, գումարած երկու։ Որը հավասար է չորսի։ Եվ սա նույնն է, ինչ հարյուր գումարած հարյուր, գումարած երկու հարյուր, այսինքն՝ հավսար է չորս հարյուրի։ Ստացանք չորս հարյուր քառասուներկու։ Ահա և վերջ։