If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը3:53

Գտնել անհայտ թիվը 1000-ի սահմանում եռանիշ թվեր գումարելիս

Տեսանյութի սղագրությունը

Ինչ-որ թվի գումարել են 261 և ստացել են 630: Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն: Այս արտահայտության անհայտ արժեքը գտնելու համար կան մի քանի տարբերակներ: Եկեք գծենք նախ թվային ուղիղ: Ահա, թվային ուղիղ: Ուղղի վրա նշենք մի կետ, այս անհայտը նշանակենք հարցականով, և ահա այստեղ, հարցականը, դրան ավելացնենք 261, ահա, գումարած 261, կստանանք 630` կհասնենք 630 կետին, որը նշանակում է, որ եթե 630-ից հանենք 261, ապա կհասնենք այն կետին, որը նշանակված էր հարցականով: Ահա գրենք դա` 630 հանած 261 հավասար է հարցականի: Այս վարժությունը լուծելու համար կան շատ տարբերակներ, բայց ես Ձեզ ցույց կտամ այն տարբերակը, որն ավելի հեշտ է և որով ես լուծում եմ իմ մտքում: Ես սրանք ցույց կտամ թվային ուղղի վրա, ահա: 630-ից նախ հանենք 200-ը: Ահա, մոտավորապես այստեղ կլինի: Եթե հանենք 200` 630 հանած 200, կստանանք 430: Ահա այս կետը 430-ն է, ահա: Հիմա 430-ից կհանենք 60, որը նույնն է, ինչ 43 տասնյակ հանած 6 տասնյակ հավասար է 37 տասնյակի, այսինքն` 370-ի: Դե, մնաց հանենք միայն 1` 370-ից հանած 1, և, կհասնենք հարցականով նշանակված կետին. 370 հանած 1 հավասար է 369: 630-ից նախ հանեցինք 200, հետո հանեցինք 60 և ապա 1 ու ստացանք մեր անհայտ արժեքը. այն հավասար է 369-ի: Մյուս տարբերակը, որով կարող ենք հաշվել արտահայտության արժեքը հետևյալն է. Ինչ-որ թիվ գումարած 261-ը հավասար է 630-ի. սա կարող ենք գրել, որպես 261 գումարած ինչ-որ թիվ, գումարած հարցական այսինքն, հավասար է 630-ի: Ես պարզապես փոխեցի գումարելիների տեղերը: Եկեք նորից գծենք թվային ուղիղը, բայց որը կսկսի 261 կետից այս անգամ: Ահա: Եվ, դրան գումարելով ինչ-որ թիվ, մենք կհասնենք 630 թվին: Ահա, մոտավորապես այստեղ կլինի 630 կետը: Հիմա 261-ին ավելացնենք մեզ հարմար թվեր, որպեսզի հասնենք 630-ի: Նախ գումարենք 9. 261 գումարած 9 հավասար է 270-ի: Հիմա ավելացնենք 30` 270 գումարած 30: Կանգ կառնենք 300 կետի վրա: Եվ վերջում, եթե ավելացնենք 330, ապա կհասնենք 630 կետին. ահա, գումարած 330 կստանանք 630 Ուրեմն, եթե 330-ին գումարենք 30, ապա գումարենք 9, մենք կստանանք 369, այսինքն՝ ստացանք այն արժեքը, որը, 261-ին գումարելով, կստանանք 630: Սրանք այն տարբերակներն էին, որոնց միջոցով կարող ենք լուծել նման վարժություններ և ստանալ նույն արժեքը: