If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բազմանիշ թվերի բազմապատկում

Բազմաթիվ օրինակներով ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է «ստանդարտ ալգորիթմի» օգնությամբ բազմապատկել  երկնիշ և եռանիշ թվեր: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Դուք արդեն ունեք բավականաչափ գիտելիք վարժություններ լուծելու համար։ Այդ պատճառով այս տեսահոլովակում մենք տարբեր օրինակներ կլուծենք։ Երեսուներկու անգամ տասնութ։ Ութ անգամ երկու հավասար է տասնվեցի։ Մենք միշտ ազատ տարածքն օգտագործում ենք այս ամենը գրելու համար, սակայն այս անգամ մենք կմտապահենք թվերը։ Ուրեմն ութ անգամ երկու հավասար է տասնվեցի, մեկը՝ վերևում։ Ութ անգամ երեք հավասար է քսանչորսի, գումարած մեկ հավասար է քսանհինգի։ Այսինքն՝ ութ անգամ երեսուներկու հավասար է երկու հարյուր հիսունվեցի։ Դե անցնենք մեկին, որը իրականում նույն տասն է։ Ու այստեղ մենք պետք է ուշադիր լինենք։ Մեկ անգամ երկու հավասար է երկուսի։ Հիմա դուք մտածում եք՝ երկուսը պիտի վեցի տակ գրենք, բայց՝ ոչ։ Հիշենք, որ սա իրականում տասն է և վեցի տակ զրո ավելացնենք։ Տասն անգամ երկու հավասար է քսանի կամ մեկ անգամ երկու հավասար է երկուսի։ Այն գրենք տասնավորների կարգում։ Վերևում գրված մեկը ջնջենք, որպեսզի շփոթություն չառաջացնի։ Մեկ անգամ երեք հավասար է երեքի։ Ստացանք, որ տասն անգամ երեսուներկու հավասար է երեք հարյուր քսանի։ Այժմ գումարենք այս երկու թվերը։ Վեցին գումարած զրո հավասար է վեցի։ Հինգին գումարած երկու հավասար է յոթի։ Երկուսին գումարած երեք հավասար է հինգի։ Ստացանք հինգ հարյուր յոթանասունվեց։ Այժմ, իննսունինն անգամ ութսունութ։ Այս անգամ մեծ թվեր վերցնենք։ Ութ անգամ ինը հավասար է յոթանասուներկուսի, յոթը՝ վերևում։ Ութ անգամ ինը հավասար է յոթանասուներկուսի, գումարած յոթ հավասար է յոթանասունինը։ Վերևում գրված յոթը ջնջենք, որպեսզի չշփոթեցնի։ Այժմ, ութ անգամ ինը հավասար է յոթանասուներկուսի։ Բայց այս ութը իրականում ութսուն է։ Այդ պատճառով այստեղ ավելացնենք զրո։ Յոթը՝ վերևում։ Ութ անգամ ինը հավասար է յոթանասուներկուսի, գումարած յոթ հավասար է յոթանասունինը։ Այժմ թվերը գումարենք իրար։ Երկուսին գումարած զրո հավասար է երկուսի։ Իննին գումարած երկու հավասար է տասնմեկի, մեկը՝ վերևում։ Մեկին գումարած յոթ հավասար է ութի։ Ութին գումարած ինը հավասար է տասնյոթի, մեկը՝ վերևում։ Մեկին գումարած յոթ հավասար է ութի։ Ստացանք ութ հազար յոթ հարյուր տասներկու։ Շարունակենք․ հիսուներեք անգամ յոթանասունութ։ Ութ անգամ երեք հավասար է քսանչորսի, երկուսը՝ վերևում։ Ութ անգամ հինգ հավասար է քառասունի, գումարած երկու հավասար է քառասուներկուսի։ Անցնենք յոթին, որն իրականում յոթանասուն է։ Յոթ անգամ երեք հավասար է քսանմեկի, երկուսը՝ վերևում։ Յոթ անգամ հինգ հավասար է երեսունհինգի, գումարած երկու հավասար է երեսունյոթի։ Դե գումարենք թվերն իրար։ Չորս գումարած զրո հավասար է չորսի, երկու գումարած մեկ հավասար է երեքի, չորս գումարած յոթ՝ տասնմեկի, և երեքը մեկին՝ չորսի։ Ստացանք չորս հազար հարյուր երեսունչորս։ Եկեք մի քիչ բարդացնենք։ Յոթ հարյուր իննսունվեց անգամ հիսունութ։ Սկզբում կատարենք ութ անգամ յոթ հարյուր իննսունվեց։ Վեց անգամ ութ հավասար է քառասունութի, չորսը՝ վերևում։ Ութ անգամ ինը հավասար է յոթանասուներկուսի, գումարած չորս՝ յոթանասունվեցի, յոթը՝ վերևում։ Ութ անգամ յոթ՝ հիսունվեցի, գումարած յոթ՝ վաթսուներեքի։ Այժմ հինգ, որն իրականում նույնն է, ինչ հիսունը, դրա համար զրոն գրում ենք այստեղ, անգամ վեց հավասար է երեսունի, երեքը՝ վերևում։ Հինգ անգամ ինը հավասար է քառասունհինգի, գումարած երեք՝ քառասունութ, չորսը՝ վերևում։ Հինգ անգամ յոթ հավասար է երեսունհինգի, գումարած չորս՝ երեսունինը։ Դե գումարենք իրար։ Ութին գումարած զրո հավասար է ութի, Վեցին գումարած զրո հավասար է վեցի, երեքին գումարած ութ՝ տասնմեկի։ Մեկին գումարած վեց՝ յոթի, յոթին գումարած ինը՝ տասնվեցի, մեկին գումարած երեք՝ չորսի։ Այսպիսով՝ ստացանք, որ յոթ հարյուր իննսունվեց անգամ հիսունութ հավասար է քառասունվեց հազար հարյուր վաթսունութի։ Եվ իրոք, որովհետև յոթ հարյուր իննսունվեցը համարյա ութ հարյուր է, ինչն էլ շատ մոտ է հազարին։ Ու եթե մենք անենք հազար անգամ հիսունութ, կստանանք հիսունութ հազար։ Ու եթե հազարից մի քիչ պակաս թիվ ենք բազմապատկում, ստանում ենք հիսունութ հազարից մի քիչ պակաս թիվ և ինչպես ստացել ենք։ Եկեք մի փոքր էլ բարդացնենք։ Հինգ հարյուր քսաներեք անգամ յոթ հարյուր իննսունութ։ Թեև եռանիշ թիվ ենք վերցրել, բայց նույն գործողությունները պիտի կատարենք։ Կապ չունի, թե քանի նիշ ունի թիվը։ Լուծման սկզբունքները դրանից չեն փոխվում, ուղղակի պիտի ավելի ուշադիր լինեք չսխալվելու համար։ Դե սկսենք։ Ութ անգամ երեք հավասար է քսանչորսի, երկուսը՝ վերևում։ Ութ անգամ երկու հավասար է տասնվեցի, գումարած երկու՝ տասնութի, մեկը վերևում։ Ութ անգամ հինգ հավասար է քառասունի, գումարած մեկ հավասար է քառասունմեկի։ Ութ անգամ հինգ հարյուր քսաներեք հավասար է չորս հազար հարյուր ութսունչորսի։ Այժմ բազմապատկենք իննսունով։ Ու նախ և առաջ այստեղ գրենք զրոն։ Ինն անգամ երեք հավասար է քսանյոթի, երկուսը՝ վերևում։ Ինն անգամ երկու հավասար է տասնութի, գումարած երկու՝ քսանի, երկուսը՝ վերևում։ Ինն անգամ հինգ հավասար է քառասունհինգի, գումարած երկու՝ քառասունյոթի։ Ստուգենք. ինն անգամ երեք հավասար է քսանյոթի, ինն անգամ երկու հավասար է տասնութի, Ինն անգամ հինգ հավասար է քառասունհինգի, գումարած երկու հավասար է քառասունյոթի։ Դե մնաց յոթ անգամ հինգ հարյուր քսաներեք։ Հիշենք, որ այս յոթն իրականում յոթ հարյուր է։ Եթե իննի դեպքում մենք ավելացրինք մի զրո, որովհետև իննսուն էր, ապա հարյուրի դեպքում ավելացնում ենք երկու զրո։ Յոթ անգամ երեք հավասար է քսանմեկի, երկուսը՝ վերևում։ Յոթ անգամ երկու հավասար է տասնչորսի, գումարած երկու հավասար է տասնվեցի, մեկը՝ վերևում։ Յոթ անգամ հինգ հավասար է երեսունհինգ, գումարած մեկ՝ երեսունվեցի։ Դե ինչ պատրաստ ե՞ք գումարում կատարել։ Չորս գումարած զրո, գումարած զրո՝ չորսի, ութ գումարած յոթ գումարած զրո՝ տասնհինգի։ Մեկ գումարած մեկ գումարած մեկ՝ երեքի, Չորս գումարած յոթ գումարած վեց՝ տասնյոթի։ Մեկ գումարած չորս գումարած վեց՝ տասնմեկի։ Երեք գումարած մեկ՝ չորսի։ Այսպիսով՝ հինգ հարյուր քսաներեք անգամ յոթ հարյուր իննսունութ հավասար է չորս հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր հիսունչորս։ Եկեք հաշվիչով ստուգենք. հինգ հարյուր քսաներեք անգամ յոթ հարյուր իննսունութ։ Իրոք որ ստացանք չորս հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր հիսունչորս։