If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժանման տեքստային խնդիր. դպրոցի շենք

Պատկերի և բազմապատկման հասկացության միջոցով լուծում ենք բաժանման տեքստային խնդիր:  Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

«Քան» ակադեմիայի նոր գրասենյակի հասցեն է Մաշտոցի պողոտա 52։ Այն ունի երկու հարյուր պատուհան և յոթ հարկ, իսկ ավտոկայանում կարող են կանգնել իննսուն ավտոմեքենա։ Շենքի բարձրությունը վաթսուներեք մետր է։ Որքա՞ն է յուրաքանչյուր հարկի բարձրությունը։ Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել վիդեոն և լուծել խնդիրը մենակ։ Եկեք հիմա պատասխանենք հարցին։ Խնդիրը հարցնում է, թե որքան է յուրաքանչյուր հարկի բարձրությունը։ Եկեք մտածենք, թե ինչ տվյալների կարիք ունենք մենք։ Հասցեն մեզ իհարկե պետք չէ։ Մեզ նաև չի հետաքրքրում, թե որքան պատուհան ունի այդ շենքը։ Իսկ հարկերի քանակը արդեն հետաքրքիր է, քանի որ խնդրի տվյալների մեջ կա նաև շենքի բարձրությունը։ Ըստ տվյալների՝ շենքը վաթսուներեք մետր է։ Եվ խնդիրը նաև ասում է, որ այս շենքը յոթ հարկանի է։ Ահա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց և յոթ։ Այն ունի յոթ հարկ։ Այսինքն՝ եթե մենք վաթսուներեքը բաժանենք յոթի, մենք կպարզենք յուրաքանչյուր հարկի բարձրությունը։ Եկեք անենք դա։ Վաթսուներեք մետրը բաժանենք յոթ հարկի և իմանանք, թե որքան է յուրաքանչյուր հարկի բարձրությունը, որը դեռ հարցական է։ Այսպիսով՝ վաթսուներեքը բաժանած յոթի հավասար է հարցականի։ Ինչը նույնն է, թե ասեմ, որ յոթ անգամ հարցական հավասար է վաթսուներեքի։ Այսինքն՝ եթե պարզենք, թե ինչը բազմապատկենք յոթով, որ ստանանք վաթսուներեք՝ կպարզենք, թե ինչ կստացվի, երբ վաթսուներեքը բաժանենք յոթի։ Դա անելու համար ես ուղղակի կգրեմ յոթի բազմապատկման աղյուսակը։ Յոթ անգամ մեկ հավասար է յոթի։ Յոթ անգամ երկու հավասար է տասնչորսի։ Յոթ անգամ երեք հավասար է քսանմեկի։ Յոթ անգամ չորս հավասար է քսանութի։ Նկատենք, որ ես ուղղակի ավելացնում եմ յոթ ամեն անգամ։ Յոթ անգամ հինգ հավասար է երեսունհինգի։ Յոթ անգամ վեց հավասար է քառասուներկուսի։ Յոթ անգամ յոթ հավասար է քառասունիննի։ Յոթ անգամ ութ հավասար է հիսունվեցի։ Ուղղակի գումարում ենք յոթ։ Եվ վերջապես, յոթ անգամ ինը հավասար է վաթսուներեքի։ Այսինքն՝ տեսանք, որ յոթ անգամ ինը հավասար է վաթսուներեքի։ Այսինքն՝ մեր հարցականը պետք է հավասար լինի իննի։ Մենք կարող ենք գրել, որ վաթսուներեքը բաժանած յոթի հավասար է իննի։ Եկեք կանգ առնենք։ Մենք ասում ենք, որ եթե վերցնենք վաթսուներեք մետր բարձրություն ունեցող շինությունը և այն բաժանենք յոթ հավասար հարկերի՝ ամեն հարկ միջինում կլինի ինը մետր։ Հասկանալի է, որ այս հարկերից յուրաքանչյուրը լինելու է ինը մետր։ Բայց մենք ունենք յոթ այսպիսի հարկ։ Այսինքն առաջինը պետք է լինի ինը մետր, երկրորդը՝ տասնութ (գումարում եմ ինը), երրորդ հարկը պետք է լինի քսանյոթ մետր, չորրորդը՝ երեսունվեց, հինգերորդը՝ քառասունութ, վեցերորդը՝ հիսունվեց և վերջապես յոթերորդը, որը շենքի ամենավերին մասն է, պետք է լինի վաթսուներեք մետր։ Այսինքն՝ եթե ամեն հարկ ինը մետր բարձրություն ունի, ապա պետք է ուղղակի ավելացնել ինը ամեն անգամ, երբ մեկ հարկ բարձրանում եք։ Եվ տեսեք և համոզվեք, որ եթե կա յոթ հարկ, ուրեմն վերջում շենքի բարձրությունը կստացվի վաթսուներեք մետր։