If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժանման տեքստային խնդիր. հատապտուղներ

Պատկերի և բազմապատկման հասկացության միջոցով լուծում ենք բաժանման տեքստային խնդիր:  Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Դավիթն իր ընկերների հետ պիկնիկ է անցկացնում։ Ընկերերից ամենամեծը՝ Վահրամը, 10 տարեկան է։ Ամենափոքրը՝ Արամը, 6 տարեկան է։ Դավիթն ընդամենը 48 հապալաս ունի։ Ահա հապալասները։ Եվ ուզում է հավասար քանակությամբ հապալաս բաժանել ընկերներից յուրաքանչյուրին։ Խնդրի պահանջն է՝ քանի՞ հապալաս կստանա ընկերներից յուրաքանչյուրը։ Տեսեք, մենք այս խնդրի պահանջում ունենք բավականին շատ ինֆորմացիա, տեղեկություն, բայց այդ տեղեկությունը ոչ ամբողջությամբ է կարևոր, այսինքն՝ կետեր կան, բաներ կան նշված, որոնք մեզ ոչնչով չեն կարող օգնել գտնել խնդրի պատասխանը, թե քանի հապալաս կստանա ընկերներից յուրաքանչյուրը։ Օրինակ, մեզ ինչո՞վ կարող է օգնել այն փաստը, որ ընկերներից ամենամեծի տարիքը 10 է, ամենափոքրն էլ Արամն է և նա 6 տարեկան է։ Դա մեզ ոչնչով չի օգնի, համաձա՞յն եք։ Ուրեմն մենք կարող ենք հանգիստ այս նախադասությունների վրա գիծ քաշել։ 10 տարեկան է, հետո որ ամենափոքրը՝ Արամը, 6 տարեկան է։ Այ կարևոր է հասկանալ, որ Դավիթը 6 ընկերների հետ է պիկնիկ անցկացնում։ Դա շատ կարևոր է, դա ընդգծենք՝ 6 ընկերների հետ, և կարևոր է, որ նա ընդամենը 48 հապալաս ունի։ Այսպես, և որ ուզում է ընկերներին հավասար քանակով հապալաս բաժանել, դա էլ է կարևոր։ Այստեղ գրում ենք, որ 48 հապալաս ունի, դա կարևոր է։ Եվ այս 48-ը պետք է բաժանել 6 ընկերների մեջ։ Այսինքն՝ 48 բաժանած 6, համաձա՞յն եք։ Եվ 48։6-ը մեր խնդրի պատասխանն է։ Այն հավասար է ինչ-որ անհայտի։ Ահա, անհայտ հապալաս։ Սա հենց այն է, ինչ մեզ պետք է գտնել։ Ընկերներից յուրաքանչյուրը անհայտ հապալաս կստանա։ Եթե ուշադիր նայենք կհասկանանք, որ նույն կերպ կարող ենք ընկերներին՝ 6 ընկերներին, բազմապատկել այս հապալասի քանակով, որը պետք է գտնենք, և կստանանք 48։ Այսինքն՝ ընդհանուր հապալասների քանակը։ Տեսեք, 6 անգամ անհայտ, ինչը պետք է գտնենք։ Հավասար է 48, այս տեսքով կարող ենք ներկայացնենք։ 48։ Եվ սա կարող է ձեզ օգնել գտնել վերջնական պատասխանը։ Տեսեք, թե ինչպես։ Մենք պետք է գտնենք 6-ի բոլոր բազմապատիկները։ Հերթով գտնենք, քանի որ դեռ անգիր չգիտենք բազմապատկման աղյուսակը, այ երբ անգիր սովորենք բազմապատկման աղյուսակը, միանգամից մեր մտքին կգա ճիշտ պատասխանը։ Իսկ հիմա, քանի դեռ անգիր չենք հիշում, հերթով գտնենք 6-ի բազմապտիկները 6 անգամ 1, սկսենք 1-ից, հավասար է 6։ 6x2 =12: Ինձ օգնեք, 6x3 ինչի՞ է հավասար։ 18։ 6x4 ըհը, ինչի՞ է հավասար 24։ Դեռ 48-ի չենք հասել, ուրեմն շարունակում ենք։ 6x5 =30: 6x6 =36: Շարունակում ենք, 6x7 հավասար է 42։ Ահա, քիչ մնաց, 48-ն է պետք գտնել։ 6x8 հավասար է, այո, 48։ Այն, ինչ պահանջվում էր գտնել, ուրեմն մեր խնդրի պատասխանն է 8, քանի որ 6 անգամ 8 հավասար է 48։ Սա ընդգծենք, 8-ը՝ կապույտով, 6-ն էլ՝ դեղինով, այսպես։ Ուրեմն, մեր անհայտը, այստեղ գրենք հավասար է 8։ Յուրաքանչյուր ընկերը կստանա 8 հապալաս։ Հիմա, խնդրի պատասխանը գտանք, եկեք, որպեսզի ավելի պատկերավոր լինի, այս մեր գծագրի վրա նշենք, թե ամեն ընկերը քանի հապալաս կստանա։ Տեսեք, սա այ այսպես մեր առաջին ընկերոջ ստացած հապալասների քանակն է, խմբով այսպես նշենք։ Հաջորդը մեկ այլ գույնով, այ այսպես։ 1,2,3,4,5,6,7,8։ Փոքրը երկար գծեցինք, այ այսպես։ Հաջորդը նշենք կարմիրով։ Այսպես, հաջորդը դեղինով նշենք օրինակ։ Ահա, 1,2,3,4,5,6, 7,8։ Հաջորդը, մնաց ևս 2 ընկեր, 4-ին նշեցինք։ Նշենք վարդագույնով, այ այսպես։ 1,2,3,4,5,6,7,8, այ այսպես։ Եվ վերջինը, վերջինը եկեք նշենք մանուշակագույնով։ Այ այսպես։ Վերջ, նշեցինք մեր 6 ընկերներին և նրանց ստացած հավասար քանակությամբ հապալասները։ Այս տեսանյութի համար այսքանը։