Հիմնական նյութ
4-րդ դասարան
Դասընթաց․ (4-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 4: Կապը թվաբանական գործողությունների միջև- Բաժանման կապը բազմապատկման հետ
- Բաժանումը կապել բազմապատկման հետ
- Գումարման և հանման կապը
- Բազմապատկման տեքստային խնդիր. կայանատեղի
- Բաժանման տեքստային խնդիր. դպրոցի շենք
- Բազմապատկման տեքստային խնդիր. գազավորված ըմպելիքներով խնջույք
- Բաժանման տեքստային խնդիր. հատապտուղներ
- Բաժանումը կապել բազմապատկման հետ. տեքստային խնդիր
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Բազմապատկման տեքստային խնդիր. կայանատեղի
Պատկերի և կրկնվող գումարման միջոցով լուծում ենք բազմապատկման տեքստային խնդիր: Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Հրուշակեղենի խանութը բացվում է ժամը իննին։ Նրա ավտոկայանատեղին բաղկացած է վեց շարքից։ Ամեն շարքում կարող է լինել յոթ ավտոմեքենա։ Ամեն ավտոմեքենա ունի չորս անիվ։ Ընդամենը քանի՞ ավտոմեքենա կարող է այս ավտոկայանում կայանել։ Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել վիդեոն և լուծել ինքնուրույն։ Փորձեք ինքնուրույն գտնել պատասխանը։ Եկեք նորից կարդանք։ Հրուշակեղենի խանութը բացվում է ժամը իննին։ Մենք իրականում կարիք չունենք այս տվյալի, քանի որ սա կապ չունի ավտոմեքենաների քանակի հետ։ Ջնջենք այս հատվածը։ Ավտոմեքենաների անիվների քանակը նույնպես չունի կարևոր նշանակություն։ Այդ պատճառով դա նույնպես ջնջենք։ Իսկ կարևորը ավտոկայանատեղի շարքերի և ամեն շարքում ավտոմեքենաների թիվն է։ Մենք ունենք վեց շարք, և ամեն շարքում տեղավորվում է յոթ ավտոմեքենա։ Այլ կերպ ասած՝ մենք կունենանք վեց անգամ յոթ ավտոմեքենա։ Իսկ ի՞նչ կլինի վեց անգամ յոթ։ Սա պարզապես վեց հատ յոթերի գումար է։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց։ Հիմա գումարենք այս յոթերը։ Այսպիսով, յոթ գումարած յոթ լինում է տասնչորս։ Քսանմեկ, քսանութ, երեսունհինգ, քառասուներկու։ Այսինքն՝ վեց անգամ յոթ հավասար է քառասուներկուսի։ Ես նկարել եմ մի պատկեր, որով ցույց կտամ այս ամենը։ Մենք ունենք վեց շարք՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ։ Ամեն շարքում կարող է լինել յոթ ավտոմեքենա։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ։ Այսինքն՝ քանի՞ ավտոմեքենա եղավ ընդհանուր։ Յոթ այստեղ, տասնչորս, քսանմեկ, քսանութ, երեսունհինգ, քառասուներկու ընդհանուր մեքենա։