Հիմնական նյութ
4-րդ դասարան
Դասընթաց․ (4-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 4: Կապը թվաբանական գործողությունների միջև- Բաժանման կապը բազմապատկման հետ
- Բաժանումը կապել բազմապատկման հետ
- Գումարման և հանման կապը
- Բազմապատկման տեքստային խնդիր. կայանատեղի
- Բաժանման տեքստային խնդիր. դպրոցի շենք
- Բազմապատկման տեքստային խնդիր. գազավորված ըմպելիքներով խնջույք
- Բաժանման տեքստային խնդիր. հատապտուղներ
- Բաժանումը կապել բազմապատկման հետ. տեքստային խնդիր
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Բազմապատկման տեքստային խնդիր. գազավորված ըմպելիքներով խնջույք
Պատկերի և կրկնվող գումարման միջոցով լուծում ենք բազմապատկման տեքստային խնդիր: Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Քանի՞ լիտր գազավորված ըմպելիք կա երեկույթին: Մեզ տրված են 5 տարբեր պնդումներ և խնդիրն է հասկանալ, թե այս պնդումներից որոնք մեզ կօգնեն գտնել այս առաջին հարցի պատասխանը: Քանի որ պնդումների մեջ կան որոշները, որոնք որևէ կարևոր տեղեկություն չեն տալիս: Հերթով կարդանք և հասկանանք, արդյոք դա կարևո՞ր է, պետքակա՞ն է, թե՞ ոչ: Առաջին. երեկույթին մասնակցում է 20 հոգի։ Սա ի՞նչ կապ ունի գազավորված ըմպելիքի ծավալի հետ: Էնպես որ, սա մեզ ոչնչով չօգնեց: Սա կջնջենք, այ այսպես: Եվ անցնենք հաջորդին: Մենք երեկույթի համար գնել ենք 5 շիշ գազավորված ըմպելիք: Այ սա շատ կարևոր է․ 5 շիշ գազավորված ըմպելիք էին գնել, սա կընդգծենք ոչ թե կջնջենք, այլ կընդգծենք կամ կարող ենք ուղղանկյան մեջ վերցնել։ Քանի որ սա մեզ ի վերջո կօգնի հասկանալ, թե երեկույթին քանի լիտր գազավորված ըմպելիք կա: Տեսեք, 5 շիշ գազավորված ըմպելիք են գնել, կարող ենք, էստեղ կարող եմ փորձել նկարել 5 շշեր, այսպես: Կներեք ինձ, եթե շատ գեղեցիկ չստացվի։ Սա մեկ շիշ, սա երկու շիշ։ Այսպես, սա երեք շիշ։ Եկեք համարենք, որ հավասար տարողությամբ շշեր եմ նկարում։ Սա չորս, և սա հինգ: Այ այսպես։ Երեկույթը կտևի 3 ժամ։ Մտածեք ինքներդ: Արդյոք սա ինչ-որ կերպ մեզ կօգնի՞ հասկանալ, թե քանի լիտր գազավորված ըմպելիք կա։ Սա կջնջենք: Հաջորդը: Ամեն շշում կա 2 լիտր գազավորված ըմպելիք։ Այ սա շատ կարևոր է։ Այն մեզ կօգնի ի վերջո հասկանալ, թե քանի լիտր գազավորված ըմպելիք կա ընդամենը: Սա էսպես ուղղանկյան մեջ կվերցնենք: Այսինքն՝ մենք ունենք 5 շիշ, այստեղ նկարել եմ։ Այս շիշը մի փոքր անհամաչափ է ստացվել, Էսպես անենք, Եթե ամեն շշում 2 լիտր գազավորված ըմպելիք կա, այսինքն՝ այստեղ կա 2 լիտր, այստեղ էլ 2 լիտր, 2 լիտր, այստեղ էլ 2 լիտր և այստեղ էլ 2 լիտր: Ընդհանուր մենք կարող ենք հասկանալ, թե քանի լիտր գազավորված ըմպելիք կա: Տեսեք, 5 շիշ ունենք՝ 1, 2, 3, 4, 5։ Ամեն մեկում 2 լիտր։ Ուրեմն, այստեղից հետևություն (հետևության նշանը գծեմ) Այստեղից հետևություն, որ ընդհանուր 5 շշի մեջ եղած տարողությունը՝ գազավորված ըմպելիքի, հավասար է 5 անգամ 2: Համաձա՞յն եք: Հինգ անգամ երկու Այսպես, Իսկ ի՞նչ է նշանակում հինգ անգամ երկու Նշանակում է հինգ երկուսներ իրար գումարել: Համաձա՞յն եք: Այսինքն. երկու գումարած երկու, գումարած երկու գումարած երկու, գումարած երկու Այիսնքն` 10: Համաձա՞յն եք: 10, այ այսպես գրենք: 10 լիտր գազավորված ըմպելիք Մենք արդեն մեր խնդրի պատասխանը ստացանք: Ընդհանուր երեկույթին կար 10 լիտր գազավորված ըմպելիք: Վերջին պնդումը մեզ ասում է, որ նախորդ շաբաթվա երեկույթին օգտագործել են 6 շիշ գազավորված ըմպելիք: Տեսեք: Մի՞թե դա ինչ-որ կերպ օգնում է մեզ հասկանալ, թե հիմա, այս երեկույթին քանի լիտր գազավորված ըմպելիք կա: Ոչ, չէ՞։ Ուրեմն սա էլ կջնջենք: Սա մեզ պետք չէ, քանի որ մենք արդեն մեր խնդրի պատասխանը ստացել ենք: 10 լիտր։