If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Համեմատել բնական թվերը

Համեմատում ենք 394-ը և 397-ը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Արի հասկանանք, արդյո՞ք 394 թիվը մեծ, թե՞ փոքր է քան 397 թիվը: Այնուհետև գրենք մի անհավասարում` օգտագործելով այս երկու նշաններից մեկը: Սա փոքրի նշանն է, իսկ այս մեկը` մեծինը: Սկզբից արի նայենք այս երկու թվերին. 394 և 397: Սպասիր գրեմ դրանք. 394 ու 397 Նայի′ր, սրանք երկուսն էլ 3 հարյուրյակ ունեն. Ուրեմն, հարյուրավորների կարգերը համարժեք են: Երկուսն էլ ունեն 90 Նայիր այս իններին: Բայց սա 300+90+4 է Իսկ այս մեկը 300+90+7 և գիտենք, որ 4-ը փոքր է 7-ից: Թվային առանցքում էլ 4-ը 7-ից առաջ է գրվում Նաև, եթե ուզես հաշվել մինչև 7-ը, պետք է անցնես 4-ը ուրեմն, 394-ը փոքր է 397-ից: Դա կարող ենք գրել այսպես` 394-ը փոքր է 397-ից Եվ փոքր-ի նշանի ձևը հիշելու համար ես հիշում եմ, որ փոքր թվի մոտ պետք է դնել նշանի` ասես ավելի փոքր հատվածը: Պատկերացրու, որ այս հատվածը ավելի փոքր է, քան այս մեկը: Կարող ենք նաև ուրիշ ձևով գրել: Կարելի է գրել, որ 397-ը մեծ է 394-ից Եվ նորից. մեծ թիվը նշանի այն կողմում է, փոքր հատվածը լայնանում է դեպի այն կողմ` որտեղ ավելի մեծ թիվն է գրված Այս կետը փոքր կողմն է, սա էլ` մեծ կողմը. ահա թե որտեղ պետք է գրեք մեծ թիվը: Մեծի նշան, փոքրի նշան