If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բազմապատկման հատկությունները

Ուսումնասիրիր բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները և նույնության հատկությունը:
Այս հոդվածում մենք կսովորենք բազմապատկման երեք հիմնական օրենքները: Համառոտ ներկայացնենք դրանք.
Բազմապատկման տեղափոխական օրենք: Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ 43=34:
Բազմապատկման զուգորդական օրենք: Արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ (23)4=2(34):
Բազմապատկման նույնության հատկություն: 1-ի և ցանկացած այլ թվի արտադրյալը հավասար է այդ թվին: Օրինակ՝ 71=7:

Բազմապատկման տեղափոխական օրենքը

Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
43=34
Նկատեցի՞ր, որ երկու դեպքում էլ արտադրյալը 12 է, չնայած արտադրիչների հերթականությունը փոխվել է:
Ահա ավելի շատ արտադրիչներ պարունակող մեկ այլ օրինակ՝
1234=4321
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը 24 է:
Տրվածներից ո՞րն է բազմապատկման տեղափոխական օրենքի օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Բազմապատկման զուգորդական օրենքը

Ըստ բազմապատկման զուգորդական օրենքի՝ արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
(23)4=2(34)
Հիշիր, փակագծերը հուշում են, թե սկզբում ինչ գործողություն պետք է անել: Ուրեմն ձախ կողմում գտնվող արտահայտությունը պետք է հաշվենք այսպես՝
=(23)4
=64
=24
Իսկ աջ կողմում գտնվող արտահայտությունը՝ այսպես.
=2(34)
=212
=24
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը 24 է, չնայած ձախ կողմում սկզբից բազմապատկեցինք 2-ը և 3-ը, իսկ աջ կողմում՝ 3-ը և 4-ը:
Տրվածներից ո՞րն է բազմապատկման զուգորդական օրենքի օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Բազմապատկման նույնության հատկությունը

Ըստ բազմապատկման նույնության հատկության՝ 1-ի և ցանկացած այլ թվի արտադրյալը այդ նույն թիվն է: Օրինակ՝
71=7
Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ կարևոր չէ, թե 1-ը որտեղ է գտնվում: Ահա բազմապատկման նույնության հատկության մի օրինակ, որտեղ 1-ը թվից առաջ է.
16=6
Տրվածներից ո՞րն է բազմապատկման նույնության հատկության օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: