Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Բացարձակ արժեք․ ամփոփում

Կրկնիր բացարձակ արժեքը և մի քանի խնդիր լուծիր:

Ինչ է թվի բացարձակ արժեքը

Թվի բացարձակ արժեքը դրա հեռավորությունն է 0-ից։
Օրինակ։ Դրական թիվ
4-ի բացարձակ արժեքը 4 է․
Օրինակ։ Բացասական թիվ
4-ի բացարձակ արժեքը 4 է.
4-ն ու 4-ը նույն հեռավորության վրա են 0-ից, հետևաբար ունեն նույն բացարձակ արժեքը՝ 4։
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ բացարձակ արժեքի մասին։ Նայիր այս տեսանյութը։

Բացարձակ արժեքի նշանը

Բացարձակ արժեքի նշանը ուղղահայաց գիծ է | թվի յուրաքանչյուր կողմում։
Օրինակ՝
«3,2-ի բացարձակ արժեք» կարելի է գրել այսպես՝ |3,2|։

Պարապիր

Խնդիր 1
Որքա՞ն է |5|։
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

*Ուզո՞ւմ ես նմանատիպ խնդիրներ լուծել։ Փորձիր հետևյալ վարժությունները․ * Բացարձակ արժեքի պարզում
Բացարձակ արժեքների համեմատում

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: