If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բացասական թվեր. ներածություն

Սովորիր, թե ինչ են բացասական թվերը, և ինչպես են դրանք նշվում թվային ուղղի վրա:
Ահա արդեն քեզ ծանոթ թվային ուղիղը։ Այն սկսվում է 0-ից և յուրաքանչյուր հաջորդ քայլին աճում է 1-ով։
Մենք գիտենք, որ դեպի աջ շարունակելու դեպքում կստացվի 11, հետո 12, և այդպես շարունակ:
Իսկ ի՞նչ կլինի, եթե գնանք 0-ից ձախ։ Մենք կհասնենք բացասական թվերին։ 0-ից ձախ 1-ն է, հետո 2-ը, այնուհետև 3-ը, և այլն:

Արի պարապենք

Խնդիր 1ա
Տեղափոխիր կետը 4-ի վրա։

Ինչի համար են բացասական թվերը

Բացասական թվերի օգնությամբ մենք բնութագրում ենք զրոյից փոքր արժեքները։

Օրինակ

Երբ ջերմաստիճանը 8 ցածր է 0-ից, այն 0-ից փոքր է։ Կարող ենք ասել, որ ջերմաստիճանը 8 է։

Բացասական թվերի հետ կապված մի քանի իրավիճակ ևս

Խնդիր 2ա
Բանկն օգտագործում է դրական թվեր հաշվին մուտքերի համար և բացասական թվեր՝ ելքերի համար։
Բանկն ինչպե՞ս կներկայացնի 19,43 դոլարի ելքը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: