Հիմնական նյութ
7-րդ դասարան. հանրահաշիվ
Դասընթաց․ (7-րդ դասարան. հանրահաշիվ) > Բաժին 6
Դաս 6: Անկյունային գործակցով հավասարումով տրված ուղղի գծագրումըy=ax+b տեսքի հավասարումով տրված ուղիղների գծագրում․ ամփոփում
y = ax + b տեսքի մեջ a-ն անկյունային գործակիցն է, b-ն՝ այն կետի օրդինատը, որում ուղիղը հատվում է y-ների առանցքի հետ։ Կարող ենք օգտագործել այս տեսքը, որպեսզի գծենք հավասարման գրաֆիկը կոորդինատային համակարգում։
Ուղղի հավասարման անկյունային գործակից - y հատում տեսքն է y, equals, a, x, plus, b, որտեղ a-ն անկյունային գործակիցն է, իսկ b-ն՝ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը։
Հավասարման անկյունային գործակից - y հատում տեսքը՝ y=ax+b, հարմար է նրա գրաֆիկը կառուցելիս։
Օրինակ, ենթադրենք տրված է y, equals, 2, x, plus, 7 հավասարումը, որի գրաֆիկը պետք է գծենք։
Հավասարումից արդեն գիտենք, որ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը 7 է։
Եվ գիտենք, որ անկյունային գործակիցը 2 է։
Ուրեմն, ամեն անգամ մեկ միավորով աջ գնալիս երկու միավորով բարձրանում ենք վեր․
Ահա վերջնական գրաֆիկը․
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ y=ax+b տեսքի գրաֆիկ գծելու մասին։ Նայիր այս տեսանյութը։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։