Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

y=ax+b տեսքի հավասարման գրաֆիկի կառուցում

Սովորիր կառուցել այն ուղիղների գրաֆիկները, որոնց հավասարումները տրված են y=ax+b տեսքով։
Եթե դեռ չես կարդացել, լավ կլինի սկսես y=ax+b տեսք․ ներածություն թեմայից։

Գծագրել ուղիղներ, որոնց անկյունային գործակիցներն ամբողջ թվեր են

Արի կառուցենք y=2x+3 հավասարման գրաֆիկը։
Հիշենք, որ ուղղի y=ax+b հավասարման մեջ անկյունային գործակիցն a-ն է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը b-ն։ Հետևաբար, y=2x+3 հավասարմամբ տրվող ուղղի անկյունային գործակիցը 2 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ (0;3)։
Ուղիղը գծագրելու համար մեզ պետք է դրա վրա ընկած երկու կետ։ Մենք արդեն գիտենք, որ (0;3)-ն ուղղի վրա է։
Ավելին, քանի որ ուղղի անկյունային գործակիցը 2 է, կարող ենք ասել, որ (0+1;3+2)=(1;5) կետը նույնպես ընկած է ուղղի վրա։

Ստուգիր գիտելիքներդ

Խնդիր 1
Գծիր y=3x1 հավասարման գրաֆիկը։

Խնդիր 2
Գծիր y=4x+5 հավասարման գրաֆիկը։

Գծագրել ուղիղները, որոնց անկյունային գործակիցները կոտորակային թվեր են

Արի կառուցենք y=23x+1 հավասարման գրաֆիկը։
Ինչպես նախորդ անգամ, հիմա էլ կարող ենք ասել, որ ուղիղն անցնում է y-ների առանցքի (0;1) կետով և մեկ ուրիշ կետով՝ (0+1;1+23)=(1;123)։
Ճիշտ է՝ (1;123)-ը գտնվում է ուղղի վրա, բայց մենք չենք կարող կոորդինատային հարթության վրա ամբողջ թվերի նման ճշգրիտ գտնել կոտորակային կոորդինատները;
Մենք պետք է ինչ-որ ձև գտնենք՝ մի այլ կետ նշելու, որի երկու կոորդինատներն էլ ամբողջ թվեր են։ Դրա համար օգտվում ենք այն փաստից, որ 23 անկյունային գործակիցը նշանակում է, որ երբ x-ն աճում է 3-ով, y-ն աճում է 2-ով։
Արդյունքում ստանում ենք (0+3;1+2)=(3;3) կետը։

Ստուգիր գիտելիքներդ

Խնդիր 3
Գծիր y=34x+2 հավասարման գրաֆիկը։

Խնդիր 4
Գծիր y=32x+3 հավասարման գրաֆիկը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: