If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Անհավասարումների գծագրումը (x-y առանցք). ամփոփում

Մենք անհավասարումները գծագրում ենք այնպես, ինչպես գծագրում ենք հավասարումները, սակայն առանցքի մի կողմը մգեցնում ենք: Հոդվածում կան օրինակներ, բացի այդ, դու նաև կարող ես պարապել:
Երկու անհայտով գծային անհավասարման գրաֆիկն ունի հետևյալ տեսքը.
Այն մի ուղիղ է, որը մգեցված է մի կողմից, որպեսզի ցույց տրվի, թե որ x-y զույգերն են հանդիսանում անհավասարման լուծում:
Այս դեպքում տեսնում ենք, որ կոորդինատների սկզբնակետը՝ (0;0), լուծում է, քանի որ այն մգեցված մասում է: Իսկ (4;4) կետը լուծում չէ, քանի որ մգեցված մասից դուրս է:
Ուզո՞ւմ ես դիտել անհավասարումների պատկերման ներածությունը: Նայիր այս տեսանյութը:

Օրինակ 1

Մենք ցանկանում ենք գրաֆիկորեն պատկերել 4x+8y24 անհավասարումը:
Այսպիսով՝ ներկայացնենք այն y=ax+b տեսքով:
4x+8y248y4x24y48x3y12x3
Ուշադրություն
  • Մենք ներկում ենք գրաֆիկի ուղղից ներքև (ոչ թե վերև) ընկած մասը, որովհետև y-ը փոքր է (կամ հավասար է) անհավասարման աջ մասից։
  • Մենք ընդգծում ենք ուղիղը, որովհետև գործ ունենք «կամ հավասար է» պայմանի հետ։ Ընդգծված ուղիղը ցույց է տալիս, որ ուղղի վրա ընկած կետերը նույնպես անհավասարման լուծում են։
Ուզո՞ւմ ես դիտել այլ օրինակ՝ տեսանյութի տեսքով: Նայիր այս տեսանյութը:

Օրինակ 2

Մենք ցանկանում ենք գրաֆիկորեն պատկերել 12x4y<5 անհավասարումը:
Այսպիսով՝ ներկայացնենք այն y=ax+b տեսքով:
12x4y<54y<12x+5y>3x54
Ուշադրություն
  • Մենք ներկում ենք գրաֆիկի ուղղից վերև (ոչ թե ներքև) ընկած մասը, որովհետև y-ը մեծ է անհավասարման աջ մասից։
  • Մենք չենք ընդգծում ուղիղը, որովհետև «կամ հավասար է» պայմանը չկա։ Չընդգծված ուղիղը ցույց է տալիս, որ ուղղի վրա ընկած կետերն անհավասարման լուծում չեն։

Օրինակ 3

Տրված է գրաֆիկ, և պահանջվում է գրել անհավասարումը:
Նայելով ուղղին՝ մենք նկատում ենք.
  • y-ների առանցքի հետ հատման կետը 2-ն է
  • Անկյունային գործակիցը ΔyΔx=41=4 է
Անհավասարման անկյունային գործակցով և y-հատումով տեսքը հետևյալն է.
y ? 4x2
որտեղ ?-ն անհայտ անհավասարման նշանն է:
Ուշադրություն
  • Գրաֆիկը ներկված է ուղղից վերև (ոչ թե ներքև) ընկած մասում, հետևաբար y-ը մեծ է անհավասարման աջ մասից։
  • Գրաֆիկը ընդգծված չէ, հետևաբար չկա «կամ հավասար է» պայմանը։
Այսպիսով՝ մենք կօգտագործենք «մեծ է» նշանը:
Պատասխան
y>4x2
Ուզո՞ւմ ես դիտել այլ օրինակ՝ տեսանյութի տեսքով: Նայիր այս տեսանյութը:

Պարապիր

Խնդիր 1
Ո՞ր գրաֆիկն է ներկայացնում 8x5y<3 անհավասարումը:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: