Հիմնական նյութ
7-րդ դասարան. հանրահաշիվ
Դասընթաց․ (7-րդ դասարան. հանրահաշիվ) > Բաժին 6
Դաս 7: Ուղղի՝ անկյունային գործակցով հավասարման կազմում- y = ax + b տեսքի հավասարման ստացումը գրաֆիկից
- y = ax + b տեսքի հավասարումներ
- y = ax + b տեսքի հավասարման ստացումը գրաֆիկից
- y = ax + b հավասարման ստացումը անկյունային գործակցի և կետի միջոցով
- y = ax + b տեսքի հավասարման ստացումը երկու կետերի միջոցով
- y = ax + b տեսքի հավասարման ստացումը երկու կետով
- Խնդիրներ y=ax+b տեսքի հավասարումների վերաբերյալ
- y=ax+b տեսք․ ամփոփում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
y=ax+b տեսք․ ամփոփում
Կրկնիր ուղղի հավասարման y=ax+b տեսքը, կիրառիր այն խնդիրներ լուծելիս։
Որն է ուղղի հավասարման անկյունային գործակից - y հատում տեսքը
Անկյունային գործակից - y հատում տեսքը երկու փոփոխականով գծային հավասարումների գրառման հատուկ ձև է։
Այս տեսքով գրված հավասարման մեջ start color #ed5fa6, a, end color #ed5fa6-ն ուղղի անկյունային գործակիցն է, իսկ start color #1fab54, b, end color #1fab54-ն՝ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը։
Ուզո՞ւմ ես սովորել ավելին ուղղի հավասարման y=ax+b տեսքի մասին։ Նայիր այս տեսանյութը։
Գրաֆիկից օգտվելով կազմել ուղղի անկյունային գործակից - y հատում տեսքի հավասարումը՝ y = ax + b
Օրինակ 1. Հավասարման ստացումը անկյունային գործակցի և օրդինատների առանցքի հետ հատման կետի միջոցով
Ենթադրենք, ուզում ենք գտնել այն ուղղի հավասարումը, որի անկյունային գործակիցը start color #ed5fa6, minus, 1, end color #ed5fa6 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ left parenthesis, 0, ;, start color #1fab54, 5, end color #1fab54, right parenthesis։ Ուղղակի y=ax+b տեսքի հավասարման մեջ տեղադրում ենք start color #ed5fa6, a, equals, minus, 1, end color #ed5fa6 և start color #1fab54, b, equals, 5, end color #1fab54։
Օրինակ 2. Հավասարման ստացումը՝ օգտվելով ուղղի երկու կետերից
Ենթադրենք, ուզում ենք գտնել այն ուղիղը, որն անցնում է left parenthesis, 0, ;, minus, 4, right parenthesis ու left parenthesis, 3, ;, minus, 1, right parenthesis կետերով։ Ուշադրություն դարձրու, որ left parenthesis, 0, ;, start color #1fab54, minus, 4, end color #1fab54, right parenthesis-ը y-ների առանցքի հետ հատման կետն է։ Այս երկու կետերով գտնում ենք ուղղի անկյունային գործակիցը․
Հիմա հավասարումը կարող ենք գրել y=ax+b տեսքով․
Ուզո՞ւմ ես լուծել սրա նման այլ խնդիրներ։ Փորձիր այս վարժությունները․
Ուղղի y=ax+b հավասարումից անկյունային գործակցի, y հատման և գրաֆիկի գտնելը
Երբ ունենք y=ax+b անկյունային գործակից - y հատում տեսքի գծային հավասարում, ապա կարող ենք գտնել համապատասխան ուղղի և y-ների առանցքի հատման կետը։ Դա մեզ օգնում է գրաֆիկը գծելիս։
Ենթադրենք, ունենք y, equals, start color #ed5fa6, 2, end color #ed5fa6, x, start color #1fab54, plus, 3, end color #1fab54 հավասարումը։ Արագ կարող ենք ասել, որ տվյալ ուղղի անկյունային գործակիցը start color #ed5fa6, 2, end color #ed5fa6 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ left parenthesis, 0, ;, start color #1fab54, 3, end color #1fab54, right parenthesis։ Այժմ կարող ենք գծել հավասարման գրաֆիկը․
Ուզո՞ւմ ես լուծել սրա նման այլ խնդիրներ։ Փորձիր այս վարժությունները․
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։