If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կրճատ բազմապատկման բանաձևեր. ամփոփում

Քառակուսիների տարբերության բանաձևի` (a+b)(a-b)=a^2-b^2, և երկանդամների բազմապատկման ընթացքում հանդիպած այլ օրինաչափությունների (օրինակ`  (a+b)^2=a^2+2ab+b^2) կրկնություն:
Երկանդամների բազմապատկման խնդիրների այս տեսակները հետագայում շատ հաճախ են հանդիպելու, ուրեմն լավ կլինի դրանց հիմնական բանաձևերը շատ լավ իմանանք։
Քառակուսիների տարբերության բանաձև․
(a+b)(ab)=a2b2
Գումարի և տարբերության քառակուսու բանաձևեր․
(a+b)2=a2+2ab+b2(ab)2=a22ab+b2

Օրինակ 1

Բացիր փակագծերը։
(c5)(c+5)
Արտահայտությունը համապատասխանում է քառակուսիների տարբերության բանաձևին․
(a+b)(ab)=a2b2
Հետևաբար, մեր պատասխանն է՝
(c5)(c+5)=c225
Բայց եթե չես հասկանում, թե որ բանաձևն է, անհանգստանալու ոչինչ չկա։ Ուղղակի սովորականի պես բազմապատկիր երկանդամները։ Ժամանակի ընթացքում կսովորես հասկանալ, թե որ բանաձևն ես ստանալու։
(c5)(c+5)=c(c)+c(5)5(c)5(5)=c(c)+5c5c5(5)=c225
Ուշադրություն դարձրու, թե ինչպես են ներսի անդամները կրճատվում։
Ուզո՞ւմ ես այլ օրինակ։ Նայիր այս տեսանյութը։

Օրինակ 2

Բացիր փակագծերը։
(m+7)2
Արտահայտությունը համապատասխանում է այս բանաձևին․
(a+b)2=a2+2ab+b2
Հետևաբար, մեր պատասխանն է՝
(m+7)2=m2+14m+49
Բայց եթե չես հասկանում, թե որ բանաձևն է, անհանգստանալու ոչինչ չկա։ Ուղղակի սովորականի պես բազմապատկիր երկանդամները։ Ժամանակի ընթացքում կսովորես հասկանալ, թե որ բանաձևն ես ստանալու։
(m+7)2=(m+7)(m+7)=m(m)+m(7)+7(m)+7(7)=m(m)+7m+7m+7(7)=m2+14m+49
Ուզո՞ւմ ես այլ օրինակ։ Նայիր այս տեսանյութը։

Օրինակ 3

Բացիր փակագծերը։
(6wy)(6w+y)
Արտահայտությունը համապատասխանում է քառակուսիների տարբերության բանաձևին․
(a+b)(ab)=a2b2
Հետևաբար, մեր պատասխանն է՝
(6wy)(6w+y)=(6w)2y2=36w2y2
Բայց եթե չես հասկանում, թե որ բանաձևն է, անհանգստանալու ոչինչ չկա։ Ուղղակի սովորականի պես բազմապատկիր երկանդամները։ Ժամանակի ընթացքում կսովորես հասկանալ, թե որ բանաձևն ես ստանալու։
(6wy)(6w+y)=6w(6w)+6w(y)y(6w)y(y)=6w(6w)+6wy6wyy(y)=36w2y2
Ուշադրություն դարձրու, թե ինչպես են ներսի անդամները կրճատվում։
Ուզո՞ւմ ես ավելի շատ վարժություններ լուծել։ Տես այս ներածական վարժությունները և այս՝ մի փոքր ավելի դժվար վարժությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: