If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գրառել փոփոխականներ պարունակող պարզ արտահայտություններ

Սովորիր գրել «x-ից 3-ով ավելի»-ի նման արտահայտություններ:

Ինչու ունենք մաթեմատիկա, եթե կարող ենք ամեն ինչ բառերով նկարագրել

Հանրահաշվական արտահայտությունները օգտակար են, քանի որ ներկայացնում են արտահայտությունը բոլոր այն արժեքների համար, որոնք կարող է ընդունել փոփոխականը։
Մաթեմատիկայում երբեմն արտահայտությունը նկարագրում ենք բառերով: Օրինակ՝ այս արտահայտությունը.
«հինգից երկուսով ավել»
կարող է գրվել այս տեսքով՝
5+2.
Նույն եղանակով, երբ բառերով նկարագրում ենք մի արտահայտութուն, որը պարունակում է փոփոխական, մենք նկարագրում ենք փոփոխականով հանրահաշվական արտահայտություն:
Օրինակ՝
«x-ից երեքով ավել»
կարող ենք գրել որպես հանրահաշվական արտահայտություն․
x+3։
Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ օգտագործել մաթեմատիկան, եթե կարող ենք առարկաները բառերով նկարագրել: Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ մաթեմատիկան ավելի ճշգրիտ է, և նրանով ավելի հեշտ է աշխատել, քան բառերով: Շարունակիր մտածել այս հարցի շուրջ, մինչ մենք կընկղմվենք հանրահաշվի խորքերը:

Տարբեր բառեր գումարի, տարբերության, բազմապատկման և բաժանման համար

Այս աղյուսակն ամփոփում է յուրաքանչյուր գործողության համար օգտագործվող բառերը.
ԳործողությունԲառերՀանրահաշվական արտահայտության օրինակ
ԳումարումՊլյուս, գումար, ավելի քան, ավելացրածx+3
ՀանումՀանած, մինուս, տարբերություն, քիչ քան, նվազեցրածp6
ԲազմապատկումԱնգամ, արտադրյալ8k
ԲաժանումԲաժանած, քանորդa:9g
Օրինակ՝ «արտադրյալ» բառը հուշում է, որ պետք է կիրառել բազմապատկում: Այսպիսով՝ այս արտահայտությունը՝
«ութի և k-ի արտադրյալ»,
կարող է գրվել
8k տեսքով։

Արի ավելի շփոթեցնող օրինակ ուսումնասիրենք

Գրիր արտահայտություն «m-ը յոթով նվազեցրած»-ի համար:
Ուշադրություն դարձրու, որ «նվազեցրած/փոքրացրած» արտահայտությունը մեզ հուշում է, որ հանում պիտի կիրառենք:
Այսպես՝ այդ արտահայտությունն է՝ m7:

Արի փորձենք մի քանի վարժություն լուծել

Հարց 1
Գրիր արտահայտություն «յոթից y-ով ավելի»-ի համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: