If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Եռանկյունների հավասարություն. ամփոփում

Կրկնիր եռանկյունների հավասարության չափորոշիչներն ու փորձիր դրանց միջոցով գտնել հավասար եռանկյունները:

Եռանկյունների հավասարութան հայտանիշները

ԿԿԿՄի եռանկյան բոլոր կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան բոլոր կողմերին:
ԿԱԿՄի եռանկյան երկու կողմերն ու դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմին և դրանցով կազմված անկյանը:
ԱԿԱՄի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին:
ԱԱԿՄի եռանկյան մի կողմը և երկու անկյունները (ոչ առընթեր) համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան մի կողմին և երկու անկյուններին (ոչ առընթեր):
ԿԿԱ*Մի եռանկյան երկու կողմերը և մի անկյուն (ոչ այդ կողմերով կազմված) համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմին և մի անկյանը (ոչ այդ կողմերով կազմված): times Այս հայտանիշը ճիշտ է միայն այն դեպքում, երբ հայտնի հավասար անկյուններն ընկած են եռանկյունների մեծ կողմերի դիմաց:
Ուզո՞ւմ ես եռանկյունների հավասարության մասին ավելին իմանալ: Նայիր այս տեսանյութը:

Ստուգիր գիտելիքներդ

Խնդիր 1
  • Ընթացիկ
Հավասա՞ր են արդյոք եռանկյունները:
Գծագրում մասշտաբը պահպանված չէ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Նմանատիպ այլ խնդիրներ փորձելու համար տես այս վարժությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: