Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Դասընթաց․ (8-րդ դասարան. հանրահաշիվ)  > Բաժին 1

Դաս 4: Երկու անհայտով երկու գծային հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակ

Հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակ․ ամփոփում

Փոխարինման մեթոդը գծային հավասարումների համակարգերը լուծելու եղանակ է։ Այս հոդվածն ամփոփում է այդ եղանակը մի քանի օրինակով և տալիս է մեթոդն ինքնուրույն կիրառելու հնարավորություն։

Ինչ է տեղադրման մեթոդը

Տեղադրման մեթոդը գծային հավասարումների համակարգեր լուծելու եղանակներից մեկն է։ Արի մի քանի օրինակ նայենք։

Օրինակ 1

Մենք պետք է լուծենք այս հավասարումների համակարգը․
3x+y=3x=y+3
Երկրորդ հավասարումը լուծված է x-ի նկատմամբ, հետևաբար կարող ենք y+3 արտահայտությունն առաջին հավասարման մեջ տեղադրել x-ի փոխարեն․
3x+y=33(y+3)+y=33y+9+y=32y=12y=6
Տեղադրելով արժեքը մեր ունեցած հավասարումներից կամայական մեկի, օրինակ՝ x=y+3 հավասարման մեջ, մենք գտնում ենք մյուս անհայտը․
x=y+3x=6+3x=3
Հավասարումների համակարգի լուծումը սա է՝ x=3, y=6։
Կարող ենք ստուգել պատասխանը՝ արժեքները տեղադրելով հավասարումների մեջ։ Արի փորձենք 3x+y=3 հավասարումը։
3x+y=33(3)+6=?39+6=?33=3
Այո, լուծումը ճիշտ է։

Օրինակ 2

Մենք պետք է լուծենք այս հավասարումների համակարգը․
7x+10y=362x+y=9
Որպեսզի օգտագործենք տեղադրման մեթոդը, պետք է հավասարումներից որևէ մեկում գտնել x-ը կամ y-ը։ Արի երկրորդ հավասարման մեջ գտնենք y-ը․
2x+y=9y=2x+9
Հիմա կարող ենք համակարգի առաջին հավասարման մեջ y-ը փոխարինել 2x+9 արտահայտությամբ․
7x+10y=367x+10(2x+9)=367x+20x+90=3627x+90=363x+10=43x=6x=2
Տեղադրելով արժեքը մեր ունեցած հավասարումներից կամայական մեկի, օրինակ՝ y=2x+9 հավասարման մեջ, մենք գտնում ենք մյուս անհայտը․
y=2x+9y=2(2)+9y=4+9y=5
Հավասարումների համակարգի լուծումը սա է՝ x=2, y=5։
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ տեղադրման մեթոդի մասին։ Նայիր այս տեսանյութը։

Պարապիր

Խնդիր 1
Լուծիր հավասարումների համակարգը։
5x+4y=3x=2y15
x=
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
y=
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Նայիր վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: