If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բացարձակ արժեքով ֆունկցիաների գրաֆիկներ. ամփոփում

Բացարձակ արժեքով ֆունկցիայի հիմնական տեսքն է՝ f(x)=a|x-h|+k: Կարող ենք դրա հիման վրա գրաֆիկներ կազմել: Այս հոդվածում ամփոփում ենք բացարձակ արժեքով ֆունկցիաների գրաֆիկներ կազմելը:
Բացարձակ արժեք պարունակող հավասարման ընդհանուր տեսքը․
f(x)=a|xh|+k
a փոփոխականը ցույց է տալիս, թե որքան է ձգվում գրաֆիկը ուղղահայաց ուղղությամբ, և արդյոք ճյուղերը ուղղված են դեպի վերև թե ներքև։ h և k փոփոխականները ցույց են տալիս, թե որքան է գրաֆիկը տեղաշարժվում ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։
Օրինակներ՝
y=|x| հավասարման գրաֆիկը
y=3|x| հավասարման գրաֆիկը
y=-|x| հավասարման գրաֆիկը
y=|x+3|-2 հավասարման գրաֆիկը

Խնդիր-օրինակ 1

Պահանջվում է պատկերել գրաֆիկորեն․
f(x)=|x1|+5
Նախ, արի համեմատենք ընդհանուր տեսքի հետ․
f(x)=a|xh|+k
a-ի արժեքը 1 է, հետևաբար գրաֆիկի ճյուղերը ուղղված են վերև 1 միավոր անկյունային գործակցով (գագաթի աջ կողմից)։
h-ի արժեքը 1 է, իսկ k-ի արժեքը՝ 5, հետևաբար գրաֆիկի գագաթը 1 միավորով տեղաշարժված է աջ, և 5 միավորով՝ վերև։
Վերջապես ստացանք y=f(x)-ի գրաֆիկը․

Խնդիր-օրինակ 2

Պահանջվում է պատկերել գրաֆիկորեն․
f(x)=2|x|+4
Նախ, արի համեմատենք ընդհանուր տեսքի հետ․
f(x)=a|xh|+k
a-ի արժեքը 2 է, հետևաբար գրաֆիկի ճյուղերը ուղղված են ներքև 2 միավոր անկյւոնային գործակցով ( գագաթի աջ կողմից)։
h-ի արժեքը 0 է, իսկ k-ի արժեքը՝ 4, հետևաբար գրաֆիկի գագաթը 4 միավորով տեղաշարժված է վերև։
Վերջապես ստացանք y=f(x)-ի գրաֆիկը․
Ուզո՞ւմ ես սովորել ավելին բացարձակ արժեք պարունակող գրաֆիկների մասին։ Նայիր այս տեսանյութը։
Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Ստուգիր այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: