If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հավանականության հիմունքներ

Տես, թե ինչ է հավանականությունը, և ինչու է այն օգտակար
Հավանականությունն այն է, թե ինչքան հավանական է, որ տվյալ բանը տեղի ունենա:
Ամեն անգամ, երբ մենք վստահ չենք պատահույթի ելքի մասին, մենք կարող ենք խոսել որոշակի ելքերի հավանականության մասին, այսինքն այն մասին, թե որքանով են դրանք հավանական: Հավանականությամբ կարգավորվող պատահույթների վերլուծությունը կոչվում է վիճակագրություն։
Հավանականությունը հասկանալու համար լավագույն օրինակը մետաղադրամը նետելն է
Երկու հնարավոր արդյունք կա՝ թիվ կամ գերբ:
Որքա՞ն է մետաղադրամը նետելիս գիրբ ընկնելու հավանականությունը: Մենք կարող ենք պարզել՝ օգտագործելով P(H)=? հավասարումը: Դուք կարող եք ինտուիցիայով իմանալ, որ հավանականությունը 50% է: Բայց ինչպե՞ս ենք մենք դա լուծում: Հավանականություն =
Պատահույթի որոշակի ելքերի հավանականությունը հաշվարկելու բանաձև
Այս դեպքում.
Մետաղադրամը նետելիս գիր ընկնելու հավանականությունը
Պատահույթի հավանականությունը = (դա տեղի ունենալու նպաստավոր ելքերի քանակը) / (բոլոր հնարավոր ելքերի ընդհանուր քանակին)
P(A) = ( A-ն տեղի ունենալու նպաստավոր ելքերի քանակը) / (բոլոր հնարավոր ելքերի քանակին)
Օրինակ 1
Հնարավոր են վեց տարբեր ելքեր:
Տարբեր ելքերը խաղոսկրը գլորելիս
Խաղոսկրը գլորելիս ինչքան է մեկ ընկնելու հավանականությունը:
Հավանականության բանաձևը խաղոսկրի վրա «1» ընկնելու համար
Ո՞րն է խաղոսկրը գլորելիս 1 կամ 6 ընկնելու հավանականությունը:
Խաղոսկրը գլորելիս 1 կամ 6 ելքի հավանականությունը
Օգտագործելով վերը նշված բանաձևը.
Կիրառվել է հավանականության բանաձևը
Որքա՞ն է խաղոսկրը գլորելիս զույգ թիվ (այսինքն՝ երկու, չորս կամ վեցը) ընկնելու հավանականությունը:
Զույգ թիվ ընկնելու հավանականությո՞ւնը: Բանաձևը և լուծումը
Խորհուրդներ
  • Պատահույթի հավանականությունը կարող է լինել միայն 0-ի և 1-ի միջև ընկած թիվ և կարող է նաև գրվել՝ արտահայտված տոկոսով:
  • A պատահույթի հավանականությունը հաճախ գրվում է P(A):
  • Եթե P(A)>P(B), ապա A պատահույթն ավելի մեծ շանս ունի ի հայտ գալու, քան B պատահույթը: .
  • Եթե P(A)=P(B), ապա A և B   պատահույթները հավասար շանս ունեն ի հայտ գալու:
Հաջորդ քայլը:
Կիրառեք հավանականության հիմնական հմտությունները Քան Ակադեմիայում — փորձեք մեր գործնական հարցերի փաթեթը՝ օգտակար հուշումներով և պատասխաններով:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: