If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կետերի գծագրում (միայն դրական թվեր)․ ամփոփում

Կրկնիր կետերի գծագրումն ու տարբերակումը կոորդինատային հարթության առաջին քառորդի վրա։   Այնուհետև փորձիր որոշ խնդիրներ։ 

Կետերի տեղադրումը կոորդինատային համակարգի վրա

Կոորդինատային համակարգում կետերը տարբերվում են իրենց կոորդինատներով, որոնք նշվում են (x,y) տեսքով։
x կոորդինատը ցույց է տալիս հորիզոնական առանցքի արժեքը։
y կոորդինատը ցույց է տալիս ուղղահայաց առանցքի արժեքը։
Օրինակ
Տեղադրիր (6,4) կետը:
(6,4)-ը նշանակում է, որ մեր x-կոորդինատը 6 է, իսկ y-կոորդինատը՝ 4:
Արի նախ x-երի առանցքով տեղաշարժվենք 6 միավոր դեպի աջ:
Այնուհետև շարժվենք 4 միավոր դեպի վեր՝ y-ների առանցքով, և նշենք (6,4) կետը:
Ուզում ես իմանալ ավելին կետերի տեղադրման մասին: Նայիր այս տեսանյութը:
Ուզո՞ւմ ես իմանալ նաև բացասական կոորդինատներով կետերի մասին: Կարդա այս հոդվածը:

Վարժությունների շարք 1. Նշում ենք կետերը

Խնդիր 1ա
Նշիր (1,5) կետը:

Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ խնդիրներ փորձել: Լուծիր այս առաջադրանքը:

Գտնում ենք կետերը

Տրված կետի կոորդինատները (կամ թվային զույգը) գտնելու համար պետք է հաշվենք կետի՝ (0, 0) սկզբնակետից ունեցած հորիզոնական և ուղղաձիգ հեռավորությունները:
Օրինակ
Օգտվելով կոորդինատային համակարգից՝ գտիր տրված կետի կոորդինատները:
Արի նախ հաշվենք x-երի առանցքի վրա (0,0) կետի և տրված կետի միջև հեռավորությունը:
Տրված կետը գտնվում է սկզբնակետից 3 միավոր դեպի աջ:
Հիմա հաշվենք տրված կետի և (0,0) կետի հեռավորությունը y-ների առանցքի վրա:
Կետը գտնվում է սկզբնակետից 1 միավոր դեպի վեր:
Կետի կոորդինատներն են՝ (3,1):

Վարժությունների շարք 2. Ճանաչում ենք կետերը

Խնդիր 2ա
Ո՞րն է տրված գծագրում նշված կետի x-կոորդինատը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ խնդիրներ փոչձել: Նայիր այս առաջադրանքները. Ճանաչիր կոորդինատները
Ճանաչիր կետերը

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: