If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Անկյունային գործակից․ ամփոփում

Ուղղի անկյունային գործակիցը նրա զառիվայր կամ զառիվեր լինելու չափումն է։ Մաթեմատիկորեն այն սահմանվում է որպես y-ի փոփոխության և x-ի փոփոխության քանորդ։

Ինչ է անկյունային գործակիցը

Անկյունային գործակիցը ցույց է տալիս ուղղի թեքությունը հորիզոնական առանցքի նկատմամբ։
Անկյունային գործակից=Ուղղաձիգ աճՀորիզոնական աճ=ΔyΔx
Ուզո՞ւմ ես անկյունային գործակցի մասին իմանալ ավելին։ Նայիր այս տեսանյութը։

Օրինակ․ անկյունային գործակիցը գրաֆիկից

Մեզ տրված է ուղիղ գծի գրաֆիկ, և մենք պետք է գտնենք դրա անկյունային գործակիցը։
A coordinate plane. The x- and y-axes each scale by one. A graph of a line intersects the points zero, five and four, two.
Ուղիղն անցնում է (0;5) և (4;2) կետերով։
A coordinate plane. The x- and y-axes each scale by one. A graph of a line intersects the points zero, five and four, two. Both of these points are plotted on the graph.
Անկյունային գործակիցը=ΔyΔx=2540=34
Այլ կերպ ասած՝ ամեն անգամ երեք միավորով ներքև իջնելիս չորս միավորով գնում ենք դեպի աջ։
A coordinate plane. The x- and y-axes each scale by one. A graph of a line intersects the points zero, five and four, two. Both of these points are plotted on the graph. There is a horizontal dotted segment from zero, five to four, five that is labeled four. There is a vertical dotted segment from four, five to four, two that is labeled negative three.
Ուզո՞ւմ ես գրաֆիկից ուղղի անկյունային գործակիցը գտնելու մասին իմանալ ավելին։ Նայիր այս տեսանյութը։

Օրինակ․ ուղղի անկյունային գործակիցը գտնելը նրա երկու կետերի միջոցով

Հայտնի են ինչ-որ գծային հավասարման երկու լուծումները.
Լուծում. x=11,4   y=11,5
Լուծում. x=12,7   y=15,4
Պահանջվում է գտնել այդ հավասարման գրաֆիկի անկյունային գործակիցը։
Առաջին բանը, որ պետք է մեկընդմիշտ հիշենք, այն է, որ յուրաքանչյուր լուծում ներկայացնում է կետ ուղղի վրա։ Հետևաբար, պետք է գտնենք այն ուղղի անկյունային գործակիցը, որն անցնում է (11,4;11,5) և (12,7;15,4) կետերով։
Անկյունային գործակից=ΔyΔx=15,411,512,711,4=3,91,3=3913=3
Ուղղի անկյունային գործակիցը 3 է:
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին երկու կետերի միջոցով ուղղի անկյունային գործակիցը գտնելու մասին։ Նայիր այս տեսանյութը։

Պարապիր

Խնդիր 1
Ո՞րն է տրված ուղղի անկյունային գործակիցը։
Տուր հստակ պատասխան։
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
A coordinate plane. The x- and y-axes each scale by one. A graph of a line intersects the points one, two and four, four.

Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Տես Անկյունային գործակիցը գրաֆիկից վարժությունը և Անկյունային գործակիցը կետերով վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: