If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

y=ax+b տեսք․ ամփոփում

Կրկնիր ուղղի հավասարման y=ax+b տեսքը, կիրառիր այն խնդիրներ լուծելիս։

Որն է ուղղի հավասարման անկյունային գործակից - y հատում տեսքը

Անկյունային գործակից - y հատում տեսքը երկու փոփոխականով գծային հավասարումների գրառման հատուկ ձև է։
y=ax+b
Այս տեսքով գրված հավասարման մեջ a-ն ուղղի անկյունային գործակիցն է, իսկ b-ն՝ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը։
Ուզո՞ւմ ես սովորել ավելին ուղղի հավասարման y=ax+b տեսքի մասին։ Նայիր այս տեսանյութը։

Գրաֆիկից օգտվելով կազմել ուղղի անկյունային գործակից - y հատում տեսքի հավասարումը՝ y = ax + b

Օրինակ 1. Հավասարման ստացումը անկյունային գործակցի և օրդինատների առանցքի հետ հատման կետի միջոցով

Ենթադրենք, ուզում ենք գտնել այն ուղղի հավասարումը, որի անկյունային գործակիցը 1 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ (0;5)։ Ուղղակի y=ax+b տեսքի հավասարման մեջ տեղադրում ենք a=1 և b=5։
y=1x+5

Օրինակ 2. Հավասարման ստացումը՝ օգտվելով ուղղի երկու կետերից

Ենթադրենք, ուզում ենք գտնել այն ուղիղը, որն անցնում է (0;4) ու (3;1) կետերով։ Ուշադրություն դարձրու, որ (0;4)y-ների առանցքի հետ հատման կետն է։ Այս երկու կետերով գտնում ենք ուղղի անկյունային գործակիցը․
Անկյունային գործակից=1(4)30 =33=1
Հիմա հավասարումը կարող ենք գրել y=ax+b տեսքով․
y=1x4
Խնդիր 1
Գրիր այն ուղղի հավասարումը, որի անկյունային գործակիցը 5 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ (0;7)։
y=

Ուզո՞ւմ ես լուծել սրա նման այլ խնդիրներ։ Փորձիր այս վարժությունները․

Ուղղի y=ax+b հավասարումից անկյունային գործակցի, y հատման և գրաֆիկի գտնելը

Երբ ունենք y=ax+b անկյունային գործակից - y հատում տեսքի գծային հավասարում, ապա կարող ենք գտնել համապատասխան ուղղի և y-ների առանցքի հատման կետը։ Դա մեզ օգնում է գրաֆիկը գծելիս։
Ենթադրենք, ունենք y=2x+3 հավասարումը։ Արագ կարող ենք ասել, որ տվյալ ուղղի անկյունային գործակիցը 2 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը՝ (0;3)։ Այժմ կարող ենք գծել հավասարման գրաֆիկը․
A coordinate plane. The x- and y-axes each scale by one. The equation y equals two x plus three is graphed and labeled. The points zero, three and one, five are plotted. There is a horizontal segment from zero, three to one, three that is labeled plus one. There is a vertical segment from one, three to one, five that is labeled plus two.
Խնդիր 1
Գտիր y=3x1 ուղղի անկյունային գործակիցը։
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
Ո՞րն է y-ների առանցքի հետ ուղղի հատման կետը։
(0;
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
)

Ուզո՞ւմ ես լուծել սրա նման այլ խնդիրներ։ Փորձիր այս վարժությունները․

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: