Հիմնական նյութ
Հանրահաշիվ I
Դասընթաց․ (Հանրահաշիվ I) > Բաժին 2
Դաս 5: Երկու քայլով հավասարումներ․ ներածությունԵրկու քայլով հավասարումներ․ ամփոփում
Երկու քայլով հավասարումը հանրահաշվական հավասարում է, որը կարող ես լուծել երկու քայլով: Հավասարումը կարելի է համարել լուծված, եթե դու հավասարության նշանի որևէ կողմում ստացել ես փոփոխական, և դրա դիմաց ոչ մի թիվ չկա:
Որոնք են երկու քայլով լուծվող հավասարումները
Երկուքայլանի հավասարումները հանրահաշվական հավասարումներ են, որոնք կարելի է լուծել երկու քայլով: Երբ լուծում ես այն, գտնում ես փոփոխականի այն արժեքը, որը հավասարումը դարձնում է ճշմարիտ:
Օրինակ 1
Տրված է հավասարում և պահանջվում է գտնել x-ի արժեքը.
Հավասարումը պետք է ձևափոխենք, որ առանձնացնենք x-ը։
Պատասխան
Շատ լավ միտք է՝ ստուգել պատասխանը՝ այն սկզբնական հավասարման մեջ տեղադրելով: Այսպես կարող ենք համոզվել, որ որևէ սխալ թույլ չենք տվել.
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ երկու քայլով լուծվող հավասարումների մասին: Նայիր այս տեսանյութը:
Օրինակ 2
a-ի արժեքը գտնելու համար պետք է լուծենք այս հավասարումը.
Պետք է ձևափոխենք հավասարումը, որպեսզի առանձնացնենք a-ն։
Պատասխան
Արի ստուգենք մեր աշխատանքը (լավ է վստահ լինես, քան կասկածես).
Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ օրինակ տեսնել: Նայիր այս տեսանյութը:
Պարապիր
Ուզո՞ւմ ես ավելի հմտանալ: Տես այս վարժությունը: Կամ էլ փորձիր այս տեքստային խնդիր-վարժությունը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։