If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Միանդամների ամենամեծ ընդհանուր բաժանարարը

Սովորիր գտնել երկու կամ ավելի միանդամների ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Ինչ պետք է իմանաս այս դասից առաջ

Միանդամը հաստատուն թվի և x-ի ոչ բացասական ամբողջ աստիճանի արտադրյալ ցույց տվող արտահայտություն է, ինչպիսին է, օրինակ՝ 3, x, squared-ն։ Բազմանդամը միանդամների գումարն է։
Դու կարող ես միանդամը վերլուծել արտադրիչների՝ գործակիցը վերլուծելով պարզ արտադրիչների և ընդլայնելով փոփոխականը։ Կարդա Միանդամների արտադրիչների վերլուծում հոդվածը, եթե սա նորություն էր քեզ համար։

Ինչ կսովորես այս դասին

Այս դասին դու կսովորես ամենամեծ ընդհանուր բաժանարարի (ԱԸԲ) մասին և ինչպես գտնել այն միանդամների մեջ։

Ամփոփում. ամենամեծ ընդհանուր բաժանարարն ամբողջ թվերում

Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն այն ամենամեծ ամբողջ թիվն է, որի վրա երկու թիվն էլ բաժանվում են։ Օրինակ՝ 12-ի և 18-ի ԱԸԲ-ն 6-ն է։
Կարող ենք գտնել երկու թվերի ԱԸԲ-ն՝ դրանք վերլուծելով պարզ արտադրիչների․
  • 12, equals, start color #11accd, 2, end color #11accd, dot, 2, dot, start color #e07d10, 3, end color #e07d10
  • 18, equals, start color #11accd, 2, end color #11accd, dot, start color #e07d10, 3, end color #e07d10, dot, 3
Ուշադրություն դարձրու, որ 12-ն ու 18-ն ընդհանուր ունեն մեկ հատ start color #11accd, 2, end color #11accd և մեկ հատ start color #e07d10, 3, end color #e07d10, և հետևաբար 12-ի և 18-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը start color #11accd, 2, end color #11accd, dot, start color #e07d10, 3, end color #e07d10, equals, 6-ն է։

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը միանդամներում

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու ընթացքը նման է, երբ միանդամները երկուսն են կամ ավելի շատ։
Ուղղակի գրիր յուրաքանչյուր միանդամի ամբողջական արտադրիչների վերլուծումը։ Բոլոր ընդհանուր բաժանարարների արտադրյալը կլինի ԱԸԲ-ն։
Օրինակ՝ արի գտնենք 10, x, cubed-ի և 4, x-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
  • 10, x, cubed, equals, start color #11accd, 2, end color #11accd, dot, 5, dot, start color #e07d10, x, end color #e07d10, dot, x, dot, x
  • 4, x, equals, start color #11accd, 2, end color #11accd, dot, 2, dot, start color #e07d10, x, end color #e07d10
Ուշադրություն դարձրու, որ 10, x, cubed-ն ու 4, x-ն ընդհանուր ունեն մեկ հատ start color #11accd, 2, end color #11accd և մեկ հատ start color #e07d10, x, end color #e07d10։ Հետևաբար, նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը start color #11accd, 2, end color #11accd, dot, start color #e07d10, x, end color #e07d10-ն է կամ 2, x։

Ստուգիր, թե որքանով ես հասկացել

1) Ո՞րն է 9, x, squared-ու և 6, x-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

2) Ո՞րն է 12, x, start superscript, 5, end superscript-ի և 8, x, cubed-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

3) Ո՞րն է 5, x, start superscript, 7, end superscript-ի, 30, x, start superscript, 4, end superscript-ի և 10, x, cubed-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

ԱԸԲ-ի փոփոխական մասի վերաբերյալ նկատառում

Առհասարակ երկու կամ ավելի միանդամների ԱԸԲ-ի փոփոխական մասը հավասար է փոփոխականի՝ x-ի, ամենափոքր աստիճանն ունեցող միանդամի աստիճանին։
Օրինակ՝ պատկերացրու start color #11accd, 6, end color #11accd, start color #e07d10, x, start superscript, 5, end superscript, end color #e07d10 և start color #11accd, 4, end color #11accd, start color #e07d10, x, squared, end color #e07d10 միանդամները․
  • Քանի որ այստեղ x-ի փոքրագույն աստիճանը start color #e07d10, x, squared, end color #e07d10-ն է, դա կլինի ԱԸԲ-ի փոփոխական մասը։
  • Հետո կգտնես start color #11accd, 6, end color #11accd-ի և start color #11accd, 4, end color #11accd-ի ԱԸԲ-ն, որը start color #11accd, 2, end color #11accd-ն է, և այն կբազմապատկես start color #e07d10, x, squared, end color #e07d10-ով և կստանաս start color #11accd, 2, end color #11accd, start color #e07d10, x, squared, end color #e07d10՝ միանդամների ԱԸԲ-ն։
ԱԸԲ-ն 6-ի և 4-ի՝ 2Ամենափոքր աստիճանը x5-ի և x2-ու՝ x2ԱԸԲ(6x5,4x2)=2x2\begin{aligned} \text{ԱԸԲ-ն }\blueD 6\text{-ի և }\blueD 4\text{-ի՝ }\blueD 2\qquad&\quad\text{Ամենափոքր աստիճանը }\goldD{x^5}\text{-ի և }\goldD{x^2}\text{-ու՝ }\goldD{x^2} \\ \searrow\quad&\quad\swarrow \\ \LARGE\text{ԱԸԲ}(\blueD 6\goldD{x^5},\blueD 4\goldD{x^2})=\blueD 2&\LARGE \goldD{x^2} \end{aligned}
Սա հատկապես հեշտ է հասկանալ, երբ պետք է գտնել x-ի չափազանց մեծ աստիճան ունեցող միանդամների ԱԸԲ-ն։ Օրինակ՝ անչափ երկար կտևի 32, x, start superscript, 100, end superscript և 16, x, start superscript, 88, end superscript միանդամներն ամբողջությամբ արտադրիչների վերլուծելը։

Դժվար խնդիրներ

4*) Ո՞րն է 20, x, start superscript, 76, end superscript-ի և 8, x, start superscript, 92, end superscript-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

5*) Ո՞րն է 40, x, start superscript, 5, end superscript, y, squared-ի և 32, x, squared, y, cubed-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

Որն է հաջորդ բաժինը

Որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող ենք կիրառել այս հմտությունները բազմանդամներն արտադրիչների վերլուծելու համար, կարդա մեր հաջորդ հոդվածը Ամենամեծ ընդհանուր բաժանարարի փակագծերից դուրսբերում բաժնում։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: