Քառակուսային եռանդամների վերլուծումն արտադրիչների շատ նման է երկանդամների բազմապատկմանը՝ ուղղակի հակառակ գործողությամբ։ Օրինակ՝ x^2+3x+2 քառակուսային եռանդամը վերլուծում ենք արտադրիչնեի հետևյալ կերպ․ (x+1)(x+2), որովհետև (x+1)(x+2) բազմապատկելիս ստանում ենք x^2+3x+2։ Այս հոդվածով ամփոփում ենք քառակուսային եռանդամը երկու երկանդամների արտադրյալի տեսքով ներկայացնելու եղանակները։