Հիմնական նյութ
Հանրահաշիվ I
Դասընթաց․ (Հանրահաշիվ I) > Բաժին 5
Դաս 3: Անկյունային գործակից- Անկյունային գործակից․ ներածություն
- Դրական և բացասական անկյունային գործակից
- Ուղղի անկյունային գործակցի որոշումը գրաֆիկից
- Անկյունային գործակիցը գրաֆիկից
- Ուղղի անկյունային գործակցի որոշումը տրված երկու կետերով
- Անկյունային գործակիցը կետերով
- Անկյունային գործակից․ ամփոփում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Անկյունային գործակից․ ամփոփում
Ուղղի անկյունային գործակիցը նրա զառիվայր կամ զառիվեր լինելու չափումն է։ Մաթեմատիկորեն այն սահմանվում է որպես y-ի փոփոխության և x-ի փոփոխության քանորդ։
Ինչ է անկյունային գործակիցը
Անկյունային գործակիցը ցույց է տալիս ուղղի թեքությունը հորիզոնական առանցքի նկատմամբ։
Ուզո՞ւմ ես անկյունային գործակցի մասին իմանալ ավելին։ Նայիր այս տեսանյութը։
Օրինակ․ անկյունային գործակիցը գրաֆիկից
Մեզ տրված է ուղիղ գծի գրաֆիկ, և մենք պետք է գտնենք դրա անկյունային գործակիցը։
Ուղիղն անցնում է left parenthesis, 0, ;, 5, right parenthesis և left parenthesis, 4, ;, 2, right parenthesis կետերով։
Այլ կերպ ասած՝ ամեն անգամ երեք միավորով ներքև իջնելիս չորս միավորով գնում ենք դեպի աջ։
Ուզո՞ւմ ես գրաֆիկից ուղղի անկյունային գործակիցը գտնելու մասին իմանալ ավելին։ Նայիր այս տեսանյութը։
Օրինակ․ ուղղի անկյունային գործակիցը գտնելը նրա երկու կետերի միջոցով
Հայտնի են ինչ-որ գծային հավասարման երկու լուծումները.
Լուծում. x, equals, 11, comma, 4, space, space, space, y, equals, 11, comma, 5
Լուծում. x, equals, 12, comma, 7, space, space, space, y, equals, 15, comma, 4
Պահանջվում է գտնել այդ հավասարման գրաֆիկի անկյունային գործակիցը։
Առաջին բանը, որ պետք է մեկընդմիշտ հիշենք, այն է, որ յուրաքանչյուր լուծում ներկայացնում է կետ ուղղի վրա։ Հետևաբար, պետք է գտնենք այն ուղղի անկյունային գործակիցը, որն անցնում է left parenthesis, 11, comma, 4, ;, 11, comma, 5, right parenthesis և left parenthesis, 12, comma, 7, ;, 15, comma, 4, right parenthesis կետերով։
Ուղղի անկյունային գործակիցը 3 է:
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին երկու կետերի միջոցով ուղղի անկյունային գործակիցը գտնելու մասին։ Նայիր այս տեսանյութը։
Պարապիր
Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Տես Անկյունային գործակիցը գրաֆիկից վարժությունը և Անկյունային գործակիցը կետերով վարժությունը։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։