Հիմնական նյութ
Հանրահաշիվ I
Դասընթաց․ (Հանրահաշիվ I) > Բաժին 10
Դաս 2: Երկու փոփոխականով անհավասարումների գծագրումը- Երկու փոփոխականով անհավասարումների գծագրումը. ներածություն
- Երկու փոփոխականով անհավասարումների գծագրումը
- Անհավասարումների գրաֆիկներ
- Երկու անհայտով անհավասարումներ գրաֆիկից
- Երկու անհայտով անհավասարումներ գրաֆիկից
- Անհավասարումների համակարգերի գծագրումը. ներածություն
- Անհավասարումների համակարգերի գծագրումը
- Անհավասարումների համակարգեր. գրաֆիկներ
- Անհավասարումների գծագրումը (x-y առանցք). ամփոփում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Անհավասարումների գծագրումը (x-y առանցք). ամփոփում
Մենք անհավասարումները գծագրում ենք այնպես, ինչպես գծագրում ենք հավասարումները, սակայն առանցքի մի կողմը մգեցնում ենք: Հոդվածում կան օրինակներ, բացի այդ, դու նաև կարող ես պարապել:
Երկու անհայտով գծային անհավասարման գրաֆիկն ունի հետևյալ տեսքը.
Այն մի ուղիղ է, որը մգեցված է մի կողմից, որպեսզի ցույց տրվի, թե որ x-y զույգերն են հանդիսանում անհավասարման լուծում:
Այս դեպքում տեսնում ենք, որ կոորդինատների սկզբնակետը՝ left parenthesis, 0, ;, 0, right parenthesis, լուծում է, քանի որ այն մգեցված մասում է: Իսկ left parenthesis, 4, ;, 4, right parenthesis կետը լուծում չէ, քանի որ մգեցված մասից դուրս է:
Ուզո՞ւմ ես դիտել անհավասարումների պատկերման ներածությունը: Նայիր այս տեսանյութը:
Օրինակ 1
Մենք ցանկանում ենք գրաֆիկորեն պատկերել 4, x, plus, 8, y, is less than or equal to, minus, 24 անհավասարումը:
Այսպիսով՝ ներկայացնենք այն y=ax+b տեսքով:
Ուշադրություն
- Մենք ներկում ենք գրաֆիկի ուղղից ներքև (ոչ թե վերև) ընկած մասը, որովհետև y-ը փոքր է (կամ հավասար է) անհավասարման աջ մասից։
- Մենք ընդգծում ենք ուղիղը, որովհետև գործ ունենք «կամ հավասար է» պայմանի հետ։ Ընդգծված ուղիղը ցույց է տալիս, որ ուղղի վրա ընկած կետերը նույնպես անհավասարման լուծում են։
Ուզո՞ւմ ես դիտել այլ օրինակ՝ տեսանյութի տեսքով: Նայիր այս տեսանյութը:
Օրինակ 2
Մենք ցանկանում ենք գրաֆիկորեն պատկերել minus, 12, x, minus, 4, y, is less than, 5 անհավասարումը:
Այսպիսով՝ ներկայացնենք այն y=ax+b տեսքով:
Ուշադրություն
- Մենք ներկում ենք գրաֆիկի ուղղից վերև (ոչ թե ներքև) ընկած մասը, որովհետև y-ը մեծ է անհավասարման աջ մասից։
- Մենք չենք ընդգծում ուղիղը, որովհետև «կամ հավասար է» պայմանը չկա։ Չընդգծված ուղիղը ցույց է տալիս, որ ուղղի վրա ընկած կետերն անհավասարման լուծում չեն։
Օրինակ 3
Տրված է գրաֆիկ, և պահանջվում է գրել անհավասարումը:
Նայելով ուղղին՝ մենք նկատում ենք.
- y-ների առանցքի հետ հատման կետը start color #7854ab, minus, 2, end color #7854ab-ն է
- Անկյունային գործակիցը start fraction, delta, y, divided by, delta, x, end fraction, equals, start fraction, 4, divided by, 1, end fraction, equals, start color #e07d10, 4, end color #e07d10 է
Անհավասարման անկյունային գործակցով և y-հատումով տեսքը հետևյալն է.
որտեղ ?-ն անհայտ անհավասարման նշանն է:
Ուշադրություն
- Գրաֆիկը ներկված է ուղղից վերև (ոչ թե ներքև) ընկած մասում, հետևաբար y-ը մեծ է անհավասարման աջ մասից։
- Գրաֆիկը ընդգծված չէ, հետևաբար չկա «կամ հավասար է» պայմանը։
Այսպիսով՝ մենք կօգտագործենք «մեծ է» նշանը:
Պատասխան
Ուզո՞ւմ ես դիտել այլ օրինակ՝ տեսանյութի տեսքով: Նայիր այս տեսանյութը:
Պարապիր
Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Տես գրաֆիկի պատկերման այս վարժությունը և անհավասարում կազմելու այս վարժությունը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։