Հիմնական նյութ
Թվաբանություն
Դասընթաց․ (Թվաբանություն) > Բաժին 1
Դաս 9: Տեքստային խնդիրներ 100-ի սահմանում- Գումարման տեքստային խնդիր։ Ձիեր
- Գումարել և հանել 100-ի սահմանում․ տեքստային խնդիրներ. մաս 1
- Հանման տեքստային խնդիր։ Թենիսի գնդակներ
- Հանման տեքստային խնդիր։ Տեղումներ
- Հանման տեքստային խնդիր։ Բասկետբոլ
- Հանման տեքստային խնդիր։ Յուղամատիտներ
- Գումարել և հանել 100-ի սահմանում․ տեքստային խնդիրներ. մաս 2
- Գումարումը և հանումը թվային ուղղի վրա
- Թվային ուղղի վրա գումարման ու հանման տեքստային խնդիրներ
- Գումարել և հանել 100-ի սահմանում․ տեքստային խնդիրներ․ մաս 3
- Գումարման և հանման բարդ տեքստային խնդիրներ (100-ի սահմանում)
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Հանման տեքստային խնդիր։ Թենիսի գնդակներ
Լուծում ենք 2 քայլով հանման տեքստային խնդիր, որտեղ օգտագործված են 100-ից փոքր թվեր:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Տիկին Գրիգորյանի երկրորդ դասարանի աշակերտները ունեն 45 թենիսի գնդակ։ Նախ, երբ նմանատիպ վարժություն է տրված, ես նախընտրում եմ տվյալները գրի առնել։ Այսպես։ Մենք պետք է սկսենք 45 գնդակից։ Այնուհետև ասվում է, որ 19 գնդակ նետվել է ցանկապատից այն կողմ։ Եվ 6 գնդակ պարզապես անհետացել է։ Քանի՞ գնդակ է մնացել տիկին Գրիգորյանի դասարանում։ Ահա նախընտրում եմ նմանատիպ խնդիրների դեպքում հասկանալ, թե որտեղից պետք է սկսել։ Շատ լավ։ Սկսում եմ 45 թենիսի գնդակից։ Եվ ի՞նչ է տեղի ունենալու հետո։ Ես ձե՞ռք եմ բերում, թե՞ կորցնում եմ գնդակներ։ Ես սկսեցի 45-ից, որից հետո 19 գնդակ ցանկապատից այն կողմ է նետվել։ Հետևաբար նրանք կորցնում են գնդակներ։ Իսկ հետո ևս 6 գնդակ անհետացել է։ Այսինքն՝ երկու դեպքում էլ դասարանը կորցնում է գնդակներ։ Այն պահից, երբ ես կորցնում եմ ինչ-որ բան, այսինքն՝ կորցնում եմ թենիսի գնդակներ կամ սկզբնական գնդակներից որոշները, պետք է հանում կատարեմ։ Խնդրում հանելու վերաբերյալ մի հուշում էլ կա։ Քանի որ հարցում ասվում է․ գտնել տիկին Գրիգորյանի դասարանում մնացած գնդակների թիվը։ 19 գնդակ նետվել է ցանկապատից այն կողմ։ Նա դրանք կորցնում է ու դա պետք է հանենք սկզբնական քանակից։ Այնուհետև 6 գնդակ անհետանում է Հետևաբար դրանք նույնպես պետք է հանել 19-ից հետո։ Արի կատարենք գործողությունները։ Սկզբում հանենք 19։ Այսպիսով՝ մենք սկսում ենք 45 թենիսի գնդակից, այնուհետև 19 նետվում են ցանկապատից այն կողմ։ Հետևաբար հանում ենք դրանք։ Եթե նայենք միավորների կարգին, այստեղ ունենք 5 միավորից հանած 9 միավոր։ Քանի որ 5-ը 9-ից փոքր է, անհրաժեշտ է տասնավորների կարգից պարտք վերցնել։ Գնանք դեպի տասնավորների կարգ։ 4 տասնյակի փոխարեն կունենանք 3 տասնյակ։ Երբ վերցրած 1 տասնյակը վերածենք միավորի, ահա կստացվի 10 միավոր։ 10 միավորին գումարած 5 միավոր կստացվի 15։ Արդեն կարող ենք հանում կատարել։ 15-ից հանած 9 կլինի 6, որովհետև 9-ին գումարած 6 հավասար է 15։ Ապա 3 տասնյակից հանած 1 տասնյակ հավասար է 2 տասնյակ։ Ստացվեց 26։ Բայց արդյո՞ք սրանով վերջացրինք։ Դեռ ոչ։ Սա գնդակների միայն այն քանակն է, որը մնացել է 19 գնդակ ցանկապատից այն կողմ նետելուց հետո, և 6 գնդակ կորցնելուց առաջ։ Ուրեմն պետք է նաև հանենք 6-ը։ Արի հանենք դրանք։ Մենք սկսել էինք 45-ից։ Երբ 19-ը այն կողմ էր նետվել, այդ պահին մնացել էր 26 գնդակ։ Այնուհետև 6 գնդակ պարզապես անհետանում են։ Քանի որ դրանք անհետանում են, հանում ենք դրանց Այսպիսով՝ քանի՞ գնդակ կունենանք։ 6 միավորից հանած 6 միավոր կլինի 0։ 2 տասնյակից հանած ոչինչ կամ 0 ստացվում է հենց նույն 2 տասնյակը։ Ուրեմն նորից․ քանի՞ գնդակ մնաց կամ քանի՞ գնդակ տիկին Գրիգորյանի աշակերտների մոտ մնաց։ Նրանք սկսել էին 45 գնդակով։ 19 նետվեց ցանկապատից այն կողմ։ Հետևաբար նրանք կորցրին դրանց, դրա համար էլ հանում կատարեցինք։ Դա կստացվի 26, որից հետո 6-ը անհետացել էին, հետևաբար հանեցինք 26-ից 6 ու վերջում էլ ստացանք 20։