If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հանման տեքստային խնդիր։ Տեղումներ

Լուծում ենք 100-ից փոքր թվերով հանման տեքստային խնդիր:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Հինգշաբթի օրվա ձյան ուժեղ տեղումներից հետո Վանաձորում ձյան շերտի բարձրությունը 55 սանտիմետր էր։ Ուրբաթ օրվա ձյան տեղումները շարունակվում են, և ձյան շերտը մի քանի սանտիմետրով էլ ավելացավ։ Հիմա Վանաձորում ձյան շերտի բարձրությունը 84 է։ Այն 84 սանտիմետր խորն է։ Քանի՞ սանտիմետր ձյուն է տեղացել ուրբաթ օրը։ Արի նայենք այս դիագրամին, որ ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այսպես։ Առաջին օրը ձյունը Վանաձորում։ Հինգշաբթի շատ առատ տեղումներ են եղել։ Ու Վանաձորում ձյան շերտի բարձրությունը կազմել է 55 սանտիմետր։ Ահա դա այստեղ երևում է։ Սա ձյան 55 սանտիմետրն է։ Այն քանոնի հենց այս կետն է։ Ահա թե ինչքան խորն էր ձյունը առաջին տեղումներից հետո, որը հինգշաբթի օրն էր։ Այ այսքանը մեր ձյան 55 սանտիմետրն է, բայց տեղումները չէին դադարել, այլ շարունակվում էին։ Եվ այսժամ ձյան խորությունը Վանաձորում հասել է 84 սանտիմետրի։ Պահանջվում է գտնել, թե քանի սանտիմետր ձյուն է տեղացել ուրբաթ օրը։ Այսինքն՝ մենք պետք է պարզենք ձյան քանակը այն մասում, որը հավասար է ուրբաթ օրվա եկած ձյան քանակին։ Իսկ ինչպե՞ս դա գտնենք։ Շատ լավ։ Սկզբում արի պարզապես գրի առնենք այն ամենը, ինչը մեզ տրված է։ Հաստատ գիտենք, որ առաջին օրը եղել է 55 սանտիմետր։ 55 սանտիմետրին գումարած, որոշակի քանակությամբ սանտիմետր ձյուն, կարող ենք գրել հարցական սանտիմետր ձյուն։ Սա հինգշաբթի օրվա տեղումներից հետո ստացված քանակն է, որին գումարենք այնքան, որքան եկել է ուրբաթ։ Մենք դրա քանակը չգիտենք, հետևաբար ես, ես այստեղ պարզապես հարցական նշան կդնեմ։ Այն հավասար կլինի մեր ամբողջ քանակին։ Այսինքն՝ 84 սանտիմետրի։ Այսժամ մենք պետք է գտնենք հարցական նշանի արժեքը։ Հարցական նշանը գտնելու մի եղանակ է 55-ին գումարած հարցական հավասար է 84 հավասարումից ստանալ 84-ից հանած 55 հավասարումը, ինչը հավասար է հարցական նշանի։ Մտածելու մի տարբերակ է, եթե ունենաիր ամբողջ ձյունը և դրանից հանեիր 55 սանտիմետր կմնար հենց հարցական նշանի արժեքը, որովհետև 84-ի և 55-ի տարբերությունը հենց ուրբաթ օրվա եկած ձյան քանակն է։ Մենք ունենք 84-ից հանած 55, որը հավասար է մեր հարցական նշանին։ Նայենք մեր միավորների կարգին։ Ունենք 4 միավորից հանած 5 միավոր։ 4-ը 5-ից փոքր է։ Արի պարզապես պարտք վերցնենք։Երբ վերցնում ենք 1 տասնյակ այստեղի 8 տասնակի փոխարեն արդեն կունենանք 7 տասնյակ, չէ՞։ Եվ մեր վերցրած 1 տասնյակը արի ներկայացնենք որպես 10 միավոր։ 10-ին գումարած 4 հավասար է 14։ Արդեն կարող ենք հանում կատարել։ 14 միավորից հանած 5 միավոր հավասար է 9 միավոր։ 7 տասնյակից հանած 5 տասնյակ հավասար է 2 տասնյակ։ Եվ ահա ստացանք մեր ձյան քանակը․ 29 սանտիմետր։ Ահա այս տեղում ստացվեց 29 սանտիմետր։ Նույնիսկ կարող ես արդյունքը ստուգել։ 55-ին գումարած 29 իրոք հավասար է 84-ի։ Ես խորհուրդ եմ տալիս անպայման ստուգել ադյունքը՝ համոզվելու համար։ Ուրեմն քանի՞ սանտիմետր է տեղացել ուրբաթ օրը։ 29։ 29 սանտիմետր։ Նման խնդիրներ լուծելիս կարևորը պատկերացնել հերթականությունը։ Պատկերացնել, թե ինչ է կատարվում, նկարել դիագրամներ, եթե իհարկե դրանք արդեն տրված չեն։ Եվ նոր հետո մտածել մաթեմատիկական հաշվարկների մասին։ Շատ մարդիկ սրանք անվանում են մաթեմատիկական նախադասություններ կամ հավասարումներ, որոնք գիտես, որ ճիշտ արդյունքի են հանգեցնելու։