If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (Թվաբանություն)  > Բաժին 1

Դաս 10: Բազմանիշ թվերի գումարում վերախմբավորմամբ

Գումարում՝ 10-երի և 100-ների խմբերի միջոցով

Օգտագործում ենք 10-եր և 100-ներ, որպեսզի ավելի հեշտ լուծենք գումարման խնդիրները:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ողջու՜յն։ Այս տեսանյութում կգումարենք` օգտագործելով 10-եր ու 100-ներ։ Պետք է լրացնենք բաց թողնված վանդակը։ 138-ին գումարած 710 նույնն է, ինչ անհայտին գումարած 700։ Տեսեք։ 700-ը 710-ի փոխարեն են գրել, որպեսզի ստանան այս գեղեցիկ, կլոր թիվը, որով ավելի հեշտ է գումարման գործողություններ անել։ Իսկ այ 10-ը, որը 700-ի մեջ չեն գրել, պետք է գումարենք 138-ին, որպեսզի արդյունքը նույնը ստացվի։ Հասկացա՞ք։ Ուրեմն, 138-ին գումարած 10 հավասար է 148 - ի։ Այ հիմա արդյունքը նույնը կլինի։ Տեսա՞ք։ Հաջորդ հարցը։ Նորից նույն պահանջն է։ 118-ին գումարած 560 նույնն է, ինչ 100-ին գումարած անհայտ։ Նորից։ Հարյուրով շատ ավելի հեշտ է գործողություններ անել, քան 118-ով։ 18-ը 118-ից հանել են, որպեսզի ստանան այս գեղեցիկ թիվը՝ 100-ը։ Եվ այդ 18-ը մենք պետք է ավելացնենք մյուս գումարելիին՝ 560-ին, որպեսզի արդյունքը նույնը լինի։ 560-ին գումարած 18 հավասար է․․․ (Տասնյակները գումարում ենք իրար, միավորներն՝ իրար։) 578։ Հաջորդը։ 93-ին գումարած 45 նույնն է, ինչ 90-ին գումարած անհայտ։ Այստեղ էլ 93-ի 3-ն են հանել, որպեսզի ստանանք 90։ Ավելի հեշտ անենք մեր գործողությունը։ 45-ին գումարած 3 հավասար է 48։ Հաջորդ հարցը։ Լրացրու բաց թողնված վանդակը։ Նորից։ 66-ին գումարած 72 նույնն է, ինչ անհայտին գումարած 70։ 72-ը ներկայացրել են 70-ի տեսքով։ Այսինքն՝ 2-ով պակաս թիվ են գրել։ Այդ 2-ը պետք է գումարենք 66-ին և կստանանք 68։ Հասկանում եք, չէ՞։ Եթե հանկարծ ունենում եք էլի մութ կետեր, կարող եք տեսնել հարցի քայլ առ քայլ լուծումը։ Հաջորդ հարցը։ 29-ին գումարած 24-ը նույնն է, ինչ անհայտ գումարած 23-ը։ Այստեղ միգուցե հարցնեք․ «Բա ինչո՞ւ են 24-ը 23 դարձրել, եթե դրանով գործողություն լուծելը ավելի հեշտ չի դառնում։ 23-ը կլոր թիվ չէ, ինչպես օրինակ 100-ը կամ 90-ը»։ Առաջ մի ընկեք։ Այդ կլոր, գեղեցիկ թիվը մենք կարող ենք ստանալ այս անհայտի տեղում։ Ուրեմն։ 24-ից 1 են պակասեցրել, ստացել են 23, որպեսզի այդ 1-ը ավելացնեն 29-ին և ստանան այդ ձեր ուզած կլոր, գեղեցիկ թիվը։ Ո՞րն է։ 30-ը։ Ըհը։ Հաջորդ հարցը։ 641-ին գումարած 330 նույնն է, ինչ անհայտին գումարած 300։ 30-ը 330-ից հանենք և գումարենք 641 գումարելիին։ Կստանանք 671։ 30-ի 3-ը տասնյակն է։ Պետք է գումարենք 641-ի տասնյակին, որն է 4-ը։ Գումարեցինք 4-ին 3 և ստացանք 7։ Եվ անցնենք մեր վերջին հարցին, որպեսզի վերջնականապես հասկանանք այս տեսակի խնդիրները։ Լրացրու բաց թողնված վանդակը։ Նորից։ 108-ին գումարած 621 նույնն է, ինչ 100-ին գումարած անհայտ։ 108-ից 8-ը հանել են, գումարել 621-ին։ Եվ ստացել 629։ Վերջացրինք։