If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը3:36

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում ես ուզում եմ հաշվել, թե ինչի է հավասար 53-ին գումարած 17-ը։ Ես ուզում եմ դա անել՝ թվերը կարգային միավորների տեսքով գրելով և իրար գումարելով։ Հիմա կտեսնենք ինչպես։ Սկսեցինք։ 53-ին գումարած 17-ը նույնը կլինի, եթե 53-ը բաժանեմ տասնյակների ու միավորների։ Այսինքն՝ 53-ը ներկայացնեմ այլ կերպ։ Ինչպես 50-ին գումարած 3։ 53 է։ Այդպես չէ՞։ Եվ ես կարող եմ սա փակագծերի մեջ վերցնել։ Ահա սա բաց փակագիծ է կոչվում, իսկ սա՝ փակ։ Փակագծերը նշանակում են, որ նրանց միջի գործողությունները պետք է կատարել առաջինը։ Ստացվեց, որ 53-ը նույնն է, ինչ 50-ին գումարած 3։ Եվ մենք դեռ 17 էլ ունենք։ Գումարած 17։ Ես հիմա կարող եմ 50-ին գումարել 3 և հետո գումարեմ 17-ը։ Բայց այդ դեպքում մենք կվերադառնանք առաջին տողին։ Իսկ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու բաժանեցինք կարգային միավորների։ Ես կարող եմ այս արտահայտությունը գրել ինչպես 50-ին գումարած 3 գումարած 17 ու այս անգամ առաջինը կկատարեմ 3-ին գումարած 17-ը։ Այստեղ ես առաջինը հաշվում եմ 50-ին գումարած 3-ը, քանի որ հենց դա է փակագծերի մեջ գրվածը։ Իսկ մյուս դեպքում առաջինը հաշվում եմ 3-ին գումարած 17-ը։ Սա գումարման հատկություններից մեկն է․ երբ ես կարող եմ փոխել գործողությունների հաջորդականությունները։ Այստեղ սկզբում անում եմ 50-ին գումարած 3, իսկ այստեղ առաջինը անում եմ 3-ին գումարած 17։ Տեսնենք՝ ինչ է ստացվում։ Ստացվում է ունենք 50-ին գումարած այն թիվերը, որը ստանում ենք 3-ին 17 գումարելիս։ 3-ին գումարած 7-ը հավասար է 10, այսինքն՝ 3-ին գումարած 17 հավասար է 20։ Կստացվի 50-ին գումարած 20։ Իսկ հիմա հաշվենք սա։ Դե, կստացվի 5 տասնյակին գումարած 2 տասնյակ, ինչն էլ հավասար է 7 տասնյակի կամ 70-ի։ Եկեք մեկ այլ օրինակ լուծենք։ Այս տեսակի վարժություններ դեռ շատ կհանդիպենք «Քան» ակադեմիայում։ Ահա բացեմ։ Ասում է՝ հաշվենք ինչի է հավասար 41-ին գումարած 9։ Նորից նույն կերպ վարվենք։ 41-ը կարող ենք բաժանել կարգային միավորների։ 41-ը նույնն է, ինչ 40-ին գումարած ի՞նչ։ 40-ին գումարած 1։ Եվ իհարկե հետո գումարած 9։ Այս գումարած 9 նույն առաջին տողի գումարած 9 է։ Գործողությունների կատարման հերթականությունը փոխվում է։ Այստեղ սկզբում 40-ին գումարում ենք 1, քանի որ այն փակագծերի մեջ է։ Հետո նոր գումարում ենք 9։ Բայց սա նույնն է, եթե գրենք 40 գումարած այսպես՝ 1 գումարած 9։ Եվ այստեղ մենք սկզբում անում ենք 1-ին գումարած 9։ Եվ ի՞նչ կստանանք։ Ինչի՞ է հավասար 1-ին գումարած 9։ Իհարկե հավասար է 10։ Ուշադրություն դարձրու․ փակագծի միջի արտահայտությունը փոխարինում ենք 10-ով։ Փակագծում ունենք 1-ին գումարած 9, որը հավասար է 10-ի։ Իսկ ինչի է հավասար 40-ին գումարած 10։ 4 տասնյակին գումարած 1 տասնյակ հավասար է 5 տասնյակ կամ 50։ Ահա և վերջ։