If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարել և հանել թվային ուղղի միջոցով

Պարզում ենք, թե որ թվային ուղիղն է համընկնում երկնիշ թվերի գումարման կամ հանման խնդրի հետ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ողջույն։ Այս տեսանյութում կանենք գումարում և հանում թվային առանցքի միջոցով։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 33-ի և 48-ի գումարը։ Ուրեմն։ Արագ վերհիշենք, որ աջից առաջին թվանշանը ցույց է տալիս միավորը, երկրորդը՝ տասնյակը։ Առաջին տարբերակում ներկայացված է՝ 33 ավելացված է 4, նկատի են ունեցել 48-ի 4 տասնյակը։ Այնուհետև ավելացված է 8 միավոր։ Ի՞նչն է այս տարբերակում սխալ։ Սխալ է այն, որ 48-ի 4-ը ոչ թե 4 է, այլ 40։ Այն տասնյակ է։ Երկրորդ տարբերակ։ 33-ին ավելացրել են 40։ Ճիշտ է։ Այնուհետև ավելացրել են 8։ Սա էլ է ճիշտ։ Նշենք երկրորդ տարբերակը։ Բայց համենայնդեպս ստուգենք երրորդը։ Տեսնենք՝ ինչն է այնտեղ սխալ։ 33-ին այստեղ ավելացրել են 40։ Սա ճիշտ էր։ Իսկ հետո ավելացրել են 4, փոխարենը 8 ավելացնելու։ Ահա։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 37-ի և 28-ի տարբերությունը։ Տարբերություն, հիշեցնեմ, նշանակում է հանման գործողություն։ Առաջին տարբերակում գումարում է արված, հետևաբար այն սխալ է։ Հանման գործողությունները կատարում են աջից, ուրեմն երկրորդ և երրորդ տարբերակները նայում ենք աջ կողմից։ Երկրորդում տրված է 37-ից հանած 2 և հանած 8։ Սա սխալ է, քանի որ 2-ը՝ 28-ի 2-ը, մեզ մոտ ոչ թե 2 այլ 20 է ցույց տալիս։ Իսկ այ երրորդ տարբերակում տրված է 37-ից հանած 20, ճիշտ է։ Այնուհետև հանած 8։ Սա էլ է ճիշտ։ Նշենք երրորդ տարբերակը։ Հաջորդ հարցը։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 47-ի և 22-ի գումարը։ Գումար։ Եկանք ձախ կողմ։ 47-ին առաջին տարբերակում գումարել են 2, այնուհետև՝ նորից 2։ Այսինքն՝ 22-ի և՛ միավորների և՛ տասնյակների թվանշանները ներկայացրել են 2-ի տեսքով։ Սխալ է։ Երկրորդ տարբերակ․ 74-ին, չգիտես ինչու, գումարել են 20, այնուհետև՝ 2։ 20-ը և 2-ը ճիշտ են, բայց այ 74-ի փոխարեն պետք է ունենայինք 47։ 7-ի և 4-ի տեղերը փոխել են։ Իսկ այ երրորդ տարբերակում, որը, բանականաբար, ճիշտ է, 47-ին գումարել ենք 20, այնուհետև՝ 2։ Ահա։ Անցնենք հաջորդին։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 56-ի և 28-ի գումարը։ Առաջին տարբերակում 56-ին գումարել են 2, այնուհետև՝ 8։ Բնականաբար սխալ է։ 28-ի 2-ը 20-ն է, և ոչ 2։ Երկրորդ տարբերակում 50-ին գումարել են 20, այնուհետև՝ 8։ Ուշադիր եղեք առաջին թվանշանին։ ՏԵսեք, էլի փորձել են մեզ մոլորեցնել։ 50-ի փոխարեն պետք է ունենայիք 56։ Այնպես, ինչպես երրորդ տարբերակում․ 56-ին, տեսեք, գումարած 20 գումարած 8։ Նշենք երրորդ տարբերակը։ Եվ անցնենք հաջորդ հարցին։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 46-ի և 51-ի գումարը։ Ուրեմն։ Առաջին տարբերակում 46-ին գումարել են 5, այնուհետև՝ 1։ Նույն սխալը, ինչ նախորդ խնդիրներում՝ 5 և 1։ Երկրորդը։ 46-ին գումարել են 50, այնուհետև՝ 1։ Այ սա ճիշտ է։ 1-ը միավորն է, 5-ը՝ տասնյակը, այսինքն՝ 50։ Ի՞նչն է սխալ երրորդ տարբերակում։ 5 և 10։ 5-ի և 1-ի տեղերը փոխել են։ 5-ը ներկայացրել են որպես միավոր, իսկ 1-ը՝ տասնյակ։ Դա սխալ է։ Ստուգենք։ Անցնենք հաջորդ՝ նախավերջին հարցին։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 45-ի ու 17-ի տարբերությունը։ Ինչ է նշանակում տարբերությո՞ւն։ Այո՛, հանում։ Եվ որտեղի՞ց ենք նայում։ Այո՛, աջ կողմից։ Ուրեմն։ 45-ի ու 17-ի տարբերությունը։ Առաջին տարբերակում 54-ից, չգիտես ինչու, հանել են 10, այնուհետև՝ 7։ Այսինքն՝ 45-ի թվանշանների տեղերը փոխել են՝ ստանալով լրիվ ուրիշ թիվ։ Երկրորդ տարբերակում 45-ից հանել են 10, այնուհետև՝ 7։ Ճի՞շտ է։ Այո, ճիշտ է։ 10-ը 17-ի 1-ն է, իսկ 7-ը՝ 7 միավորը։ Նշենք։ Եվ հասկանանք, թե ինչն է սխալ երրորդ տարբերակում։ Սխալ է այն, որ այստեղ արել են ոչ թե հանման, այլ գումարման գործողություն։ Ստուգենք։ Եվ անցնենք վերջին հարցին։ Գրեթե վերջացրեցինք մեր վարժությունները։ Թվային ո՞ր առանցքում է ներկայացված 71-ի և 35-ի տարբերությունը։ Նորից նայենք աջ կողմ։ Բացառենք առաջին տարբերակը, քանի որ այստեղ արել են գումարման գործողություն։ Երկրորդ տարբերակում ունենք 71-ից հանած 30, այնուհետև հանած 5։ Ճի՞շտ է սա։ Այո՛, ճիշտ է։ 30-ը մեր 3-ն է, իսկ 5-ը՝ 35-ի 5 միավորը։ Նշենք։ Իսկ ի՞նչն է սխալ երրորդ տարբերակում։ Միշտ ճիշտ տարբերակը նշելուց հետո ստուգեք նաև սխալ տարբերակները, որ հանկարծ անուշադրության սխալ թույլ չտաք։ Երրորդ տարբերակում 71-ից հանել են 50, այնուհետև՝ 3։ Այսինքն՝ փոխել են 5-ի և 3-ի տեղերը։ 5-ը ներկայացրել են որպես տասնյակ, իսկ 3-ը՝ միավոր։ Մենք գիտենք, որ դա սխալ է։ Ստուգենք և ամփոփենք։ ՎԵրջացրեցինք։