Հիմնական նյութ
Այժմ.0:00Ընդհանուր տևողությունը.5:27

Տեսանյութի սղագրությունը

Եկեք 83-ից հանենք 25։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն գտնել արժեքը։ Կարծում եմ հենց այդպես էլ վարվեցիք։ Հավանաբար դուք սկսել եք միավորների կարգից և տեսել եք, որ ունեք 3-ից հանած 5, որը հնարավոր չէ, քանի որ 5-ը ավելի մեծ է, քան 3-ը։ Այս արտահայտության արժեքը մենք կլուծենք 3 եղանակով։ Մեզ անհրաժեշտ է այնպես անել, որ միավորների կարգի 3-ը ավելի մեծ լինի, քան 5-ը կամ գոնե հավասար լինի 5-ին։ Այդ դեպքում տասնյակների կարգից կարող ենք 1 տասնյակ փոխանցել միավորների կարգին։ Ահա։ Տասնյակների կարգում կմնա 7 տասնյակ, իսկ միավորների կարգում կդառնա 10-ին գումարած 3, այսինքն՝ 13։ Եվ տեսեք՝ 83-ը նույնն է, ինչ 8 տասնյակ 3 միավոր կամ 7 տասնյակ 13 միավոր։ Եկեք 13-ից հիմա հանենք 5։ Արդեն կարող ենք դա անել։ 13-ից հանած 5 հավասար է 8 միավորի։ Ահա։ Եվ անցնենք տասնյակների կարգ։ 7-ից հանած 2 հավասար է 5։ Ահա ստացանք 5 տասնյակ 8 միավոր կամ 58։ Սկզբում նշեցի, որ ես կլուծեմ մի քանի տարբերակով՝ մի քանի եղանակով, որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի Հիմա անցնենք հաջորդ տարբերակին։ Մենք 83-ը կարող ենք գրել ահա այս տեսքով՝ 80 գումարած 3։ Եվ 25-ն էլ կարող ենք գրել 20-ին գումարած 5։ Ահա գրենք 20-ին գումարած 5։ Ահա։ Մենք պետք է 83-ից հանենք 25։ Այսինքն՝ հանել 25 նույնն է, ինչ հանել 20, ապա՝ 5։ Դե ուրեմն եկեք միանգամից այդ ձևով էլ գրենք։ Կստանանք հանած 20 Ահա -20 և -5։ Սկսում ենք միավորների կարգից։ 3 միավորից հանենք 5 միավոր։ Բայց սա դժվար է։ Մենք չգիտենք ինչպես կատարել այն։ 5-ը մեծ է 3-ից։ Այս դեպքում տասնյակների կարգից մենք կարող ենք 1 տասնյակը փոխանցել միավորների կարգին։ Այսինքն՝ 80-ից եթե հանենք 10 կմնա 70։ Եվ եթե այս 10-ը փոխանցենք 3-ին, ապա այստեղ՝ միավորների կարգում, կդառնա 13։ Ահա։ Տեսեք։ Թվի արժեքը չի փոխվում, քանի որ 80-ին գումարած 3 նույնն է, ինչ 70-ին գումարած 13-ը։ Բայց ի՞նչ փոխվեց։ Հիմա արդեն կարող ենք 13-ից հանել 5․․․ և ահա ստացանք 8։ Իսկ 70-ից հանած 20 հավասար է 50-ի։ Ստացանք 50-ին գումարած 8՝ 5 տասնյակ 8 միավոր։ Հիմա լուծենք երրորդ տարբերակով: Ահա երրորդ տարբերակով մենք կարող ենք 83-ը գրել 8 տասնյակ 8․․․ տասնյակին․․․ գումարած 3 միավոր․․․ միավոր և հանած 25։ Այսինքն՝ հանած 2 տասնյակ 2 տասնյակ և հանած 5 միավոր։ Դե հիմա կարող ենք հաշվել։ 3 միավորից հանած 5 միավոր։ Մենք չենք կարող այս գործողությունը կատարել։ Դրա համար մենք կարող ենք 8 տասնյակից՝ ահա այս կարգից 1 տասնյակ փոխանցել միավորների կարգ։ Տասնյակների կարգում կմնա 7 տասնյակ, ահա՝ 7 տասնյակ, իսկ միավորների կարգը կավելանա 10-ով՝ 10-ին գումարած 3 կդառնա 13։ Ահա։ 13 միավոր։ Դե արդեն հիմա կարող ենք 13-ից հանել 5։ 13-ից հանած 5 հավասար է 8 միավորի։ 8 միավոր։ Եվ տասնյակների կարգում ունենք 7 տասնյակ հանած 2 տասնյակ։ Սա էլ հավասար է 5 տասնյակի։ 5 տասնյակ։ Ստացանք 5 տասնյակին գումարած 8 միավոր։ Դե այսինքն՝ 58-ը հավասար է 50-ին գումարած 8 հավասար է 5 տասնյակին գումարած 8 միավոր։