Հիմնական նյութ
Այժմ.0:00Ընդհանուր տևողությունը.2:36

Տեսանյութի սղագրությունը

Եկեք այսօր երկնիշ թվերով հանում կատարենք։ Տրված է 65 հանած 23։ Եվ ես խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն լուծել։ Համոզված եմ, ձեզ մոտ ստացվեց։ Հիմա եկեք միասին փորձենք։ Սկսում ենք միավորների կարգից։ Ահա սա միավորների կարգն է։ Եվ ինչպես տեսնում եք, ես այս կարգի թվերը նույն գույնով եմ գրել։ Իսկ ահա սա տասնյակների կարգն է։ 65-ը 6 տասնյակ և 5 միավոր է։ Իսկ 23-ը՝ 2 տասնյակ և 3 միավոր։ Դե, հիմա սկսենք միավորների կարգից։ 5 միավորից հանած 3 միավոր հավասար է 2 միավորի։ Անցնենք հաջորդ կարգ։ 6 տասնյակից հանած 2 տասնյակ հավասար է 4 տասնյակի։ Ստացանք 4 տասնյակ 2 միավոր, այսինքն՝ 42։ Եվ սա մենք կարող ենք բացված տեսքով գրել՝ կարգային գումարելիների գումարի տեսքով։ 65-ը կարող ենք գրել 6 տասնյակ 6 տասնյակին գումարած 5 միավոր։ Ահա։ 5 միավոր։ Եվ եթե հանում ենք 23, ապա սա նույնն է, ինչ հանած 2 տասնյակ ահա, հանած 2 տասնյակ Ահա մենք հավասարման նշանն ենք մոռացել։ հանած 2 տասնյակ և հանած 3 միավոր Ահա։ 5 միավորից հանած 3 միավոր հավասար է 2 միավորի։ Սա երկու միավոր։ Եվ 6 տասնյակից հանած 2 տասնյակ հավասար է 4 տասնյակի։ 4 տասնյակ։ Ուրեմն 6 տասնյակին գումարած 5 միավորից հանած 2 տասնյակ հանած 3 միավոր հավասար է 4 տասնյակին գումարած 2 միավոր։ Մենք ստացանք 4 տասնյակ 2 միավոր, որն էլ հավասար է 42-ի։ Եվ ահա։ Այստեղ մենք նույնպես ստացել էինք 42։ Հույս ունեմ ամենինչ պարզ էր։ Դե, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։