Հիմնական նյութ
Թվաբանություն
Դասընթաց․ (Թվաբանություն) > Բաժին 1
Դաս 7: Հանում 100-ի սահմանումԿարգային միավորի արժեքները՝ 10 հանելիս
65-ից հանում ենք 40՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Ահա այստեղ մենք ունենք 65 հատ քառակուսի։ Կարող ենք հաշվել, եթե ցանկանում եք։ Եվ այս քանակությունը մենք կարող ենք ներկայացնել թվերի միջոցով։ 6-ը գրելով տասնյակների կարգում, ահա, մենք այստեղ կարող ենք գրել տասնյակներ, նկատի ենք ունենում 6 տասնյակը։ Եվ միավորների կարգում գրելով 5 միավոր։ Ահա, սա էլ միավորների կարգը։ Մենք այստեղ ունենք 6 տասնյակ․ սա 1, 2, 3, 4, 5, 6՝ 6 տասնյակ, որը նույնն է ինչ 60-ը։ Եվ այստեղ ունենք 5 միավոր․ 1, 2, 3, 4, 5։ 65-ը մենք կարող ենք գրել ահա այսպես։ 65-ը հավասար է, 65-ը հավասար է, ինչպես արդեն հաշվեցինք՝ 6 տասնյակ գումարած 5 միավոր։ Եկեք 65-ից հանենք ինչ-որ թիվ։ Օրինակ՝ 40։ 65-ից հանենք 40։ Ի՞նչ է սա նշանակում։ Ուրեմն, 65-ից հանում ենք 4 տասնյակ և 0 միավոր։ Դե, ուրեմն, եկեք ջնջեք 4 տասնյակը՝ 1, 2, 3, 4։ Եվ ի՞նչ կունենանք։ Կմնա 2 տասնյակ։ 65-ից հանած 40 հավասար է 2 տասնյակ գումարած, և, քանի որ միավորների կարգում 0 է, այսինքն միավորներից ոչինչ չենք ջնջում, նորից կունենանք 5 միավոր։ 5 միավոր։ Սա էլ կարող ենք գրել 65-ից հանած 40-ը հավասար է 25-ի։ Նույնն է ինչ 2 տասնյակ 5 միավոր։