If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը5:32

Գումարման և հանման տեքստային խնդիրներ։ Մարզվող գորիլաներ

Տեսանյութի սղագրությունը

Սա գորիլաների քանակն է, որոնք ամենասկսզբից մարզադահլիճում էին ու ծանրություն էին բարձրացնում Հարցն այս է․քանի՞ գորիլա էր ծանրություն բարձրացնում: Նայի՛ր, այս դիագրամն եմ պատկերել մեզ համար: Արի տեսնենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Քանի՞ քառակուսի կա այստեղ։ Ունենք 1,2,3,4,5,6, 7,8,9,10,11, 12,13,14,15, 16,17 քառակուսիներ։ Այսպիսով՝ 17: Ահա այսքան գորիլա կա այժմ մարզադահլիճում Այսինքն՝ մեր գորիլաների ընդհանուր թիվը 17 է: Նայի՛ր, փաստորեն մի քանի գորիլաներ մարզադահլիճում էին նրանց միացան ևս 3-ը և սկսեցին վազել։ Ենթադրենք՝ հենց այս 3-ն են, որոնք եկան ու սկսեցին վազել։ Այսպես, 1,2,3 ուրեմն, քանի՞սն էին ի սկզբանե մարզադահլիճում պարապում։ Այսինքն՝ այն, ինչ մնաց այստեղ, պետք է, որ ծանրություն բարձրացնողները լինեն Այսպես՝ 1,2,3,4 5,6,7,8,9,10,11, 12,13,14։ Այսինքն՝ 14 գորիլա էր ծանրություն բարձրացրել։ Նայիր։ Դրանք ես գրեցի մանուշակագույն գույնով։ Հետո 3-ը միացան և սկսեցին վազել։ Ընդհանուր թիվը դարձավ 17։ Տես, Այս 17 քառակուսիները։ Ուրեմն, վերջապես քանի՞ գորիլա էր ծանրություն բարձրացնում։ Շատ լավ, նրանք 14-ն էին։ Կարող ենք մեկ այլ տարբերակով լուծել։ Կարող ենք ասել, կային մի քանի գորիլաներ, որոնք մարզադահլիճում ծանրություն էին բարձրացնում, 3-ը միացան, և այնտեղ դարձավ 17 գորիլա։ Ուրեմն կարող ես ասել՝ ինչ-որ թիվ գումարած 3 հավասար է 17-ի։ Կամ էլ կարող ես ասել 17-ից հանած 3, հանած այն 3-ը, որոնք ներս մտան, ու դա մեզ ցույց կտա, թե սկզբում քանիսն ունեինք, երկու դեպքում էլ լուծելուց հետո կստանաս 14 17-3-ը կարող ենք դիտարկել նաև այսպես, որ 17-ը 1 տասնյակ և 7 միավորն է։ Հեռացնենք 3 միավոր ՝ 7 - 3 =4 Ուրեմն՝ 17-3 կլինի 14 Արի մեկ այլ օրինակ փորձենք Այսպես, ունեմ տուփ, որում կա 13 թխվածքաբլիթ, դրանցից մի քանիսը իմ քույրը կերավ։ Այսինքն՝ այդ թխվածքաբլիթները այլևս չկան։ Ես հանում եմ դրանք՝ անհայտ քանակ, քանի որ քույրս կերավ անհայտ քանակ։ Դա գրենք հարցականի նշանով։ Նայիր, դա հենց այն է, ինչ պետք է գտնենք։Նա մի քանիսը կերավ ու ինձ 8 հատ մնաց։ Այսպիսով, 13-ից հանած ինչ-որ թիվ հավասար է 8-ի, կամ մեկ այլ լուծման ձևով կարող ես ասել, որ 13-5=8 Եվ կիմանաս, որ հարցական նշանը հավասար է 5-ի։ Կամ կարող ենք ասել՝ 13-8=? Նույնիսկ կարող ենք ասել, որ եթե ինձ մնացել է 8 թխվածքաբլիթ, և իմ քույրը մի քանիսը կերել է, ապա սա այն է, ինչ ինձ մնացել է, գումարած քրոջս կերածը կլինեն այն քանակը, որը սկզբում ունեի Այսպես, որ տարբերակով էլ փորձես, կհամոզվես, որ ?=: Ուրեմն՝ քույրը կերել է 5 թխվածքաբլիթ։ Նաև, մեզ հարցնում են, թե խնդիրը լուծելիս այստեղից, որ տարբերակները կարող ենք օգտագործել։ Արդեն գիտենք, որ ?=5 Գիտենք, որ 13-5=8 Արի դա գրեմ։ Ավելի լավ է՝ պարզապես հարցականի փոխարեն արդեն 5 գրեմ Այսպես՝13-5=8 Շատ լավ, սա ճիշտ պնդում է, որը բացատրում է, թե ինչ է կատարվել խնդրում։ Ուրեմն առաջինը կարելի է օգտագործել։ Իրականում ոչ։ Այն 13+5-ն է ։13-5=8՝ այս մեկը վերցնենք Ու նայիր, քանի որ սկզբում ունեինք 13 թխվածքաբլիթ, քույրս կերավ դրանցից 5-ը Ինձ մնաց միայն 8-ը։ Իսկ ի՞նչ կասես այս մեկի մասին՝ 13-8․ գիտենք, որ դա հավասար կլինի 5-ի Այստեղ 13-8=5 չունենք, ուրեմն՝ մենք սա չենք ընտրի։ Իսկ այստեղ էլ արդեն գիտենք, որ հարցական նշանը 5-ն է։ Այսինքն՝ 8+5=13, սա նույնպես ճիշտ է։ Քանի որ գիտենք 8+5=13, հետո գիտենք, թե քանիսը մնացին, գումարած այն, ինչ իմ քույրը կերավ դա 5-ն է։ Ընդհանուր ստացանք այնքան, ինչքան ունեինք սկզբում 13+5=18-ը այնքան էլ ճիշտ ։ Մենք խնդրում չունեինք 18 թիվը։ Այնպես չի եղել, չէ՞, որ չգիտես որտեղից իմ քույրը 5 ավել թխվածքաբլիթ է թխել, և դրանք ավելացրել են, որպեսզի 18 թխվածքաբլիթ ունենանք։ Մենք ունենք 8 թխվածքաբլիթ, և չենք ավելացրել այդ 5-ը Նա կերել է այն թխվածքաբլիթները։Ուրեմն՝ դրանք ճիշտ եմ հանել։